Տիգրան Հայրապետյան

«Ճանաչենք Տիգրան Հայրապետյան քաղաքացուն» հոդածը կարդալուց հետո հասկացա, որ Տիգրան Հայրապետյանը եղել է շատ խելացի և խիզախ։ Տիգրանը նաև շատ լավ հրապարակախոս էր: Նա միշտ արտահայտում էր իր կարծիքը համարձակությամբ, նա չէր վախենում ճիշտն ասելուց։ Նա միշտ հարգում էր դիմացինին և լսում էր նրա կարծիքը, կարողանում էր պահպանել էթիկայի կանոնները բանավեճի ժամանակ։ Նա ունի տարբեր հոդվածներ և վերլուծություններ, այդ վերլուծությունները կապ ունեն մեր ժամանակեների հետ:  Չնայած նրա հոդվածներն ունեն ավելի քան 10 տարվա վաղեմություն, բայց կարծես վերաբերվում են մեր օրերին տեղի ունեցող իրադարձություններին։  Եվ նրա վերլուծությունները չեն մոռացվի, այլ կամաց-կամաց դառնում են արդիական։

Պատսխանատվություն

Պատասխանատվությունը իմ համար նշանակում է այն, որ դու պռտք է ամեն ինչ անես ճիշտ ժամանակին կամ, երբ քեզ մեկը բան է վստահում, դու պետք դա վերադարձնես կամ անես, եթե խոսք ես տվել։ Ես կարդացի Վարչական պաասխանատվությունը և այնտեղ ասվում էր, որ ամեն ինչ ետք է կատարվի իր ժամանակաին օրինակ․՝ 18 տարեկան լրացած ՀՀ քաղաքացին պեք է զորակոչվի բանակ։ Եվ ես հասկանում եմ, որ մարդ պարտաճանչ պետք լինի, եթե ունենա պատասխանատվություն։

Ազատություն

 Ամեն մարդ ազատությունը հասկանում է տարբեր ձևերով օրինակ ՝ կան էթիկայի ազատությոններ, հոգու ազատությւններ։ Ամենաընդհանուր բնորոշմամբ կարելի է ասե, որ մարդն ազատ է, երբ ինքն է կառավարում իրեն: Որպես հասարակության հենասյուն` ազատությունը կարելի է ընկալել անհատի ու հասարակության հարաբերությունների տեսանկյունից, այդ դեպքում այն կարտահայտվի հետևյալ երկու մոտեցումների տեսքով. «կարող եմ» և «թույլատրվում է»: Դարեր ի վեր ազատությունն ընկալելով որպես պայքար ազատ լինելու համար, որպես ազատություն իշխանությունից` մարդիկ սովորաբար այն ընկալում են նեղ իմաստով` որպես ազատություն ինչ-որ բանից, մասնավորապես, իշխանությունից: Ներկայումս, երբ անհատներին տրվում է ազատություն, նրանք երբեմն չեն կարողանում տնօրինել այն, քանի որ ինչ-որ բանից ազատվելը դա դեռ ազատության կեսն է: Սա նշանակում է, որ արտաքին շղթաները փշրելով` մարդը միանգամից ազատ չի դառնում, ազատ լինելը ունակություն է, որը յուրաքանչյուր անհատ պետք է իր մեջ զարգացնի:

Իմ հասակակիցների ազատ ժամանակը

Նպատակ

Ազատ ժամանցի կազմակերպումը մեր հասակակիցների շրջանում, դրա օգտակարությունն ու վնասները։

Խնդիրներ

Մենք պետք է պարզենք, թե մեր տարիքի երեխաները, ինչքանով են սպորտային և ինչով են զբաղվոււմ ազատ ժամանակ։ Այսինքն մենք իմանանք, թե որքան են հաճախում սպորտային ակումբեր և ինչպես են անցկացնում ազատ ժամանակը։

Մեթոդներ

Մենք պետք է հարցազրույցներ վերցնենք տարբեր երեխաներից և պար։՝՝զենք թե ինչով են զբաղվում ազատ ժամանակ։ Պետք է հետաքրքրվենք թե երեխաները ինչքանով են այցելում ժամանցային և սպորտային վայրեր։ Այդ ամենը կատարվելու է հարցազրույցների և ինտերնետի տեղեկությունների միջոցով։

Մասնակիցներ

Այս նախագծի մասնակիցներն են՝ Ռուբեն Մովսիսյանը, Վիգեն Հովակիմյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Գրիգոր Գրիգորյանը։

Ժամանակամիջոց

Ձևակերպման փուլ` Հոկտեմբերի 1-30

Իրականացման փուլ` Նոյեմբերի 1-18

Ակնկալվող արդյունք

Մենք վերջում ստանալու ենք ձայնագրություններ և վերլուծություններ կապված ձայնագրությունների պատասխանների հետ:

Ինչ է հասարակագիտությունը

Հասարակագիտությունը նշանակում է հասարակությանը վերաբրվող գիտություն:Ու սումնասիրում է տարբեր քաղաքական իրավունքներ, մարդու իրավունքներ, շրջապատող ամեն ինչ:  Այսպես, հասարակագիտությունը կարելի է համարել նաև գիտություն մարդու կյանքի մասին, որը կենսագործունեթյուն է ծավալում հասարակության մեջ: Հասարակության մեջ ամեն մարդ տարբեր է և տարբերվում է մյուսից։ Հասարակություն ասելով ես հասկանում մեզ շրջապատող ամեն ինչ։