ԷՆԵՐԳԻԱ:ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ:ԿԻՆԵՏԻԿ ԷՆԵՐԳԻԱ: ՊՈՏԵՆՑԻԱԼ ԷՆԵՐԳԻԱԼ:ԼՐԻՎ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔ

1.Որ մեծություննէ կոչվում էներգիա

Էներգիան ֆիզիկական մեծություն է

2.Օրինակներով ցույց տալ էներգիայի և աշխատանքի կապը

3.Ինչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:

4.Մեխանիկական էներգիայի տեսակները

5.Որ էներգիան են անվանում կինետիկ

6.Ինչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան ,որ բանաձևով է որոշվում

այն

7.Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո

8.Որ էներգիան են անվանում  պոտենցիալ,

9.բերել պետենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ

10.Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան

11.Որ մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

12.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը

Մխիթարյան մաս 2 էջ 3

Էներգիա կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմինների աշխատանք կատարելու ունակությունը։

Մեխանիկայում ուսումնասիրվող էներգիան կոչվում է մեխանիկական էներգիա։

Մեխանիկական էներգիան լինում է երկու տեսակ`   կինետիկ և պոտենցիալ։

Կինետիկ էներգիա։     Eկ=mv²/2     A=FxS

Պոտենցիալ էներգիա։   Eպ=mgh

Որտեղ կա արագություն կինետիկ է

Իսկ, որը փոխազդվում է պոտենցիալ

Տարբերակ 1

Այն էներգիան, որով մարմինը օժտված է իր շարժման հետևանքով կոչվում է կինետիկ էներգիա։

Պատասխան 1

Տարբերակ 2

Սեղմված զսպանակի էներգիան պոտենցիալ էներգիայի օրինակ է։

Պատասխան 2

Տարբերակ 3

Գիրքը դրված է սեղանին։Հատակի նկատմամբ այն օժտված է պոտենցիալ էներգիայով։

Պատասխան 2

 

ՆՅՈՒՏՈՆԻ ԵՐԵՔ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Փորձ 1

Ունենք մեկ սայլակ, որի դիմաց առաձգական թիթեղ է ամրացրած, սայլակը գտնվում է սեղանի նկատմամբ դադարի վիճակում:Այժմ ճկենք թիթեղը և թելով կապում:Հիմա այրում էնք թելը:Թելը այլելուց հետո թիթեղը ուղղվեց և վերադարձավ իր սկզբանակն դիրքին, բայց սայլակը մնաց դադարի վիճակում սեղանի նկատմամբ:

Եզրակացություն

Միայնակ մարմինները ինքնուրույն չեն կարող շարԺվել:

Փորձ 2

Նույն սայլակի առաձգական թիթեղը ճկում ենք կապում ենք թելով:Կապեցինք թելը և սայլակը դրեցինք պատի մոտ:Այրեցինք թելը և թիթեղը ուղղվելով հարվածեց պատին և հետ շարժվեց:

Եզրակացույթուն

Սայլակը ազդեց պատի վրա և պատնել իր հերթին ազդեց սայլակի վրա:

Այս փորձից ես հասկացա, որ մարմինները իրար վրա փոխադարձ ձևով ազդում են՝ սայլակը թիթեղով պատի հետ, իսկ պատը սայլակի հետ:

Փորձ 3

Նույն սայլակի թիթեղը կապեցինք թելով:Դրեցինք թիթեղի դիմաց նույնատիպ սայլակ այրեցինք թելը:Թիթեղը վերադառնալով իր սկզբնական դիրքին հարվածեց սայլակին:Եվ տեսանք, որ երկու սայլակները նույն չափով իրարից հեռացան հավասար հեռավորթւոյամբ հակառակ ուղղություններով:

Եզրակացություն

Նույնատիպ սայլակների դեպքում ազդեցությունը մի մարմնի մյուս մարմնի վրա նույնն էր միայն ուղղություններն են տարբեր:

Եզրակացություն վերջնական

Այս երեք փորձերից ես հասկացա միայնակ մարմինը երբեք ինքը իրեն չի շարժվում, եթե կա երկրորդ մարմինը ապա կա փոխացդեցություն:

Հավասարաչափ արագացող շարժում:Արագացում:

Հավասարաչափ արագացող շարժում:Արագացում:

Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Որ անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող

Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով։

2.Որ ֆիզիկական մեծությունն էկոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում;

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարնի շարժման արագության և այլ ժամանակամիջոցի հարաբերությանը որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում։

3.Ինչ է ցույց տալիս արագացումը:Որն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:Գրել բանաձևը:

 

4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը

s=vt, v=s/t

5.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևերը

a=v/t,

Լրացուցիչ առաջադրանք

Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ6-ից մինչև էջ12

Անցած նյութի կրկնողություն,հատկապես Արքիմեդյան ուժի մասին(Է.Ղազարյանի 7-րդ դասարանի դասագրքից,էջ151-ից մինչև   էջ163)

Պատրաստել նյութ Արքիմեդի մասին և«Կենդանիների և մարդու լողալը՝էջ158»թեմայի վերաբերյալ

Ներածություն:Անհավասարաչափ շարժում:Միջին արագություն Լաբորատորիայում

Առաջադրված են  մի քանի փորձեր,որոնց կատարման ընթացքում պարզաբանվում  և քննարկվում են՝

1.Ժամանկի ընթացքում  մարմնի դիրքի փոփոխությունը մեկ այլ  մարմնի նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2.մեխանիկան ունի երեք բաժին` կինեմատիկա, դինամիկա և ստատիկա: Մեխանիկայի այն բաժինը որը ուսումնասիրում է մարմինների շարժումները` առանց դրանց պատճառների քննարկման կոչվում է կինեմատիկա(հունարեն կինեմա, շարժում բառից է):

3.Այն մարմինը որի չափսերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

4.Շարժման հետագիծը այն գիծն է, որը ցույց է տալիս մարմնի շարժման ճանապարհը:

5.ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ:

Մարմնի անցած ճանապարհը ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

6.ինչով է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

7.որ շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:

Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ, իսկ անհավասարաչափ շարժման ժամանակ մարմինը անհավաարաչափ ժամանակամիջոցում անցնում է անհավասարաչափ ճանապարհ:

8.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

9.Որ շարժումն է կոչվում անհավասարաչափ:Բերել օրինակներ:

Անհավասարաչափ է կոչվում այն շարժումը, որի ընթացքում հավասար ժամանակամիջոցում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ: Օրինակ՝ կանգառից հեռացող ավտոբուսը, վայրէջք կատարող ինքնաթիռը և այլն:

10.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի երկարության և այդ անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է միջին արագություն:

11.Գրել միջին արագության բանաձևը:

Vմիջ=St (1)

12.Ինչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը:

Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի անհավասարաչափ շարժման միջին արագություն:

13.Ինչ է ակնթարթային արագությունը:

Ժամանակի տվյալ պահին մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն: