Ավելորդ քաշ

Ճարպակալումն առաջանում է նյութափոխանակության խախտման հետեվանքով: Էներգիան ավելի շատ պահեստավորվում է, քան ծախսում: Այս խախտումը տեղի է ունենում ելնելով հետևալ պատճառներից. ոչ ռացիոնալ սննդակարգ, երկարատև քուն եվ այլն:

Ճարպակալումից խուսափելու ամենակարևոր լուծումներից է ճիշտ սննդակարգը: Բայց սա չի նշանակում, որ պետք է կտրուկ սահմանափակել ուտելը: Ամենեվին: Քաշի արագ փոփոխությունը շատ վատ է անդրադառնում օրգանիզմի գործունեության վրա, քանի որ այն սովոր է իր քաշին, որը կուտակել է աստիճանաբար: Խորհուրդ է տրվում ուտել հաճախ, բայց ոչ շատ: Նպատակահարմար է 3-4 ժամ`ընդմիջումներով:

* Երեկոյան, նամանավանդ ուշ ժամերին մի՛ ընդունեք ծանրամարս, ճարպոտ սնունդ, քանի որ գիշերն օրգանիզմի նյութափոխանակությունը թուլանում է, իսկ մարսողությունը դժվարանում:
* Ցերեկային ժամերին օգտագործեք բուսական սնունդ, քանի որ դրա մարսման համար մեծ էներգիա է պահանջվում:
* Բարձրացրեք ձեր շարժունակության ինտենսիվությունը, շատ քայլեք, շարժվեք, ակտիվ կյանք վարեք, այլ ոչ թե ձեր օրվա մեծ մասն անցկացրեք հեռուստացույցի կամ համակարգչի դիմաց`մերթընդմերթ փոխելով ձեր դիրքը բազմոցի վրա կամ աթոռի վրա:
* Զբաղվեք սպորտով: Շատ առողջարար եվ տվյալ դեպքում օգտակար է լողը, որի միջոցով դուք կունենաք առողջ օրգանիզմ եվ կազատվեք ավելորդ քաշից:
* Ավելի արդյունավետ են երկար եվ քիչ ծանրաբեռնվածություն պահանջող ֆիզիկական վարժությունները:
* Վարեք ակտիվ եվ առողջ կենսակերպ

Տարեկան չափումներ

Այսօր մայր դպրոցի բուժկետում չափել եմ քաշս և հասակս.

03.10.2019
Քաշս- 36 կգ
Հասակս-1,50 սմ

2018 թվի տվյալներով.

քաշս-34
հասակս-1,48
Մեկ տարվա ընդացքում քաշս ավելացել է՝ 2-ով, հասակս 2սմ-ով
Ըստ բանաձևի, հաշվում եմ իմ հասակ-քաշ գործակիցը:
Ըստ բանաձևի գործակիցը հավասար է 18-ի․ բոյիս համեմատ ունեմ քաշի մնացորդ։

Ոջիլակրություն

Ոջիլակրություն կամ պեդիկուլյոզ

jil

Ոջլոտություն  ոջիլներով մարդու վարակվածություն։ Ոջիլներն արյունածուծ միջատներ են, մարդու և կաթնասունների մակաբույծներ, որոնց կյանքի ամբողջ շրջանն ընթանում է տիրոջ մարմնի վրա։ Հայտնի է ոջիլների ավելի քան 150 տեսակ։

Մարդուն մակաբուծում են հագուստի ոջիլը (Pediculus humanus corporis), գլխի ոջիլը (Pediculus humanus capitis) և ցայլքի ոջիլը (Phtyrus pubis)։ Տարբերում են դրանց զարգացման հետևյալ փուլերը՝ ձու (անիծ), թրթուր, հասուն առանձնյակ։ Ոջիլները սնվում են տիրոջ արյունով, իսկ ձուն ամրացնում են մազերին կամ գործվածքի մազմզուկներին:

Ձվադրման համար բարենպաստ է 28-30 °C ջերմաստիճանը: Էգը ձուն ամրացնում է մազերին կամ գործվածքի մազմզուկներին։ Ձվից թրթուրի դուրս գալը և հետագա զարգացումը կախված է շրջապատի ջերմաստիճանից։ Զարգացման շրջանը տևում է մինչև 15 օր։

Հագուստի ոջիլն ապրում է մինչև 2 ամիս, գլխինը՝ 4 շաբաթ։ Ոջիլները կերպարանափոխության բոլոր փուլերում (բացի ձվից) սնվում են միայն արյունով: Հագուստի ոջիլը սնվում է օրական 2-3 անգամ։ Ոջիլները բծավոր տիֆի, հետադարձ տիֆի, տենդի հարուցիչների փոխանցողներն են։

հակաոջիլային միջոցներ

Ոջլոտությունից ազատվելու համար խորհուրդ է տրվում, գլխի ոջիլների դեպքում՝ խիտ սանրով սանրվել, տղամարդկանց և երեխաների մազերը կարճ կտրել, իսկ ոջիլների ոչնչացման համար օգտագործել նիտիֆոր, պեդիլին (էմուլսիա կամ շամպուն), 10 %-անոց ջրա-օճառակերոսինային էմուլսիա, որը պատրաստվում է օճառակերոսինային էմուլսիայի խտանյութից (50 % տնտեսական օճառ և 50 % կերոսին). 100 մլ խտանյութին ավելացվում է 1 լ տաք ջուր, 5 %-անոց բորաքսուք, բենզիլբենզոատի 20 %-անոց ջրաօճառային կախույթ։

Մազերը մշակելու համար սովորաբար պահանջվում է 5-10 մլ ջրաօճառակերոսինային էմուլսիա, 5-25 գ բորաքսուք, բենզիլբենզոատի 10-30 մլ ջրաօճառային կախույթ։ Նշվածներից մեկը պետք է քսել մազերին, գլխաշորով փաթաթել, թողնել 20-30 ր, այնուհետև գլուխը լվանալ տաք ջրով ու օճառով (շամպունով), պարզաջրել քացախաթթվի 5-10 %-անոց լուծույթով կամ ջրով նոսրացրած քացախով և սանրել խիտ սանրով։

Հագուստի ոջիլների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է հաճախակի լողանալ տաք ջրով ու օճառով, հագուստը, ներքնաշորերը, սպիտակեղենը և անկողնու մյուս պարագաները միջատազերծել։

Սննդամթերքի կալորիյաներ

4444 (1) 22222

Նաշաճաշ-ձու-157, սպիտակ հաց-262

ճաշ-լոլիկ-23,պանիր-360,տավարի միա-168, սպիտակ հաց-262

ընթրիք-կարտոֆիլ-80, սպիտակ հաց-262,ձուկ-112

Մեկ օրվա ընդունած կալորիան էր 1362

Օրվա ծախս- ֆուտբոլ խաղալիս-650, արագ քայլելիս-300, պարապելիս-400

Մեկ օրվա ծախսածս 1350

նախագծային շաբաթ 17,09-21,09

Առողջ սնունդ,

 

դերը և նշանակությունը,

սննդամթերքի կալորիաներ

https://kristinesahakyants.wordpress.com/2013/09/18/%D5%BD%D5%B6%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%A9%D5%A5%D6%80%D6%84%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%AC%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80/

—  սննդակարգի կանոնները

https://kristinesahakyants.wordpress.com/2014/02/27/%D5%BD%D5%B6%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3/

նորմալ քաշ

https://kristinesahakyants.wordpress.com/2013/02/24/107/

—  սննդային անառողջ սովորություններ

—  սննդային անվտանգությունը ուսումնական ճամփորդությունների ժամանակ:

առաջադրանքներ

  1. դիցուկ. օրվա ձեր ծախսը կազմում է 2500 կկալ. օգտագործելով  բլոգում դրված սննդամթերքի կալորիաներ նյութի աղյուսակը  կազմեք մի ճաշացանկ,որի էներգետիկ արժեք բավարարի ձեր օրեկան պահանջին; Համեմատեք ձեր օրեկան սննդացանկի հետ ինչ հետևություններ կարող եք անել, բավարար թե ավել է ձեր սննդացանկը
  2. չափեք ձեր հասակը և քաշը, համաձայն նորմալ քաշ նյութում տրված բանաձևի հաշվեք ձեր հասակ քաշ հարաբերությունը. արեք հետևություն
  3. ինչ սննդային անառողջ սովորություններ ունի ժամանակակից մարդը, դուք ,
  4. թվարկեք   ուսումնական ճամփորդությունների ժամանակ թույլատրելի և ոչ ցանկալի մթերքների ցանկը

նյութը տեղադրեք ձեր բլոգում

Նախագծային շաբաթ 08.10-12.10

—  սննդակարգի կանոնները

—  սննդային անառողջ սովորություններ

—  սննդային անվտանգությունը ուսումնական ճամփորդությունների ժամանակ:

Գազային ըմպելիքներ, կաթնամթերք, երշիկ, պետք է ատանել փաթեթավորված ամանների մեջ:

պատրաստում ենք ուսումնական նյութ, թողարկում բլոգերում