Չարենց Եղիշե՝ Տեսիլաժամեր

 

1

Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ո՜չ մի ձայն ու շշուկ չկար —
Գունատ էր շուրջս` գիշեր ու լուսին:

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն`
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն`
Արևանման, արնավառ խոսքի, —

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար —
Խոսքեր չկային ու արև չկար

Քննարական հերոսի հոգեվիճակը շատ տխուր էր, որովհետև նա անընդհատ խոսում էր արևի մասին, իսկ արևի ոսկին կյանքի շարունակությունն է: Նա մտածում էր, որ առավոտյան չի առթնանա: Եվ դրա համար նա խոսում էր արևի մասին: Այս տողերից շատ լավ երևում է` Ես երազեցի արևի մասին, Ես երազեցի արևի ոսկին:

2

Ես գալիս եմ ահա: — Նայեցե՜ք, նայեցե՜ք:
Ես գալիս եմ ահա — դարերից…
Ու բերել եմ ինձ հետ երազները իմ սեգ
Ու երգերը ցնդած օրերի:

Նայեցե՜ք — նայեցե՜ք. դուք ինձ չե՞ք ճանաչում.
Ես սիրել եմ աշխարհը — այնքա՛ն
Բայց հիվանդ օրերի թունավոր կանաչում
Ես թաղել եմ թևերս արնաքամ:

Թաղեցի օրերում, երբ գիշերը անհուն
Խավարով փայփայում ու գերում էր — ձեզ: —
— Ես գալիս եմ ահա` հազարադեմ, բյուրանուն, —
Պոռնիկի պես ընկած, աղոթքի պես հեզ…

Քննարական հերոսը ասում էր, որ նա գալիս է դարերից և վատ բաները թողում է այնտեղ և գալիս իր հետ բերելով իմաստություն, փորձ և պատմություն:

3

Օրորվելով կառքն էր վազում սրընթաց
Դաշտի միջինճանապարհով ցեխապատ:
Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:
Օրն էր մարում հիվանդոտ ու մեղմ-վհատ:

Օրորվում էր կառքը, վազում ու վազում:
Կառապանը երգում էր մի ինչ-որ երգ:
Թոքախտավոր կինն էր մոտիս դառն հազում:
Մութն էր գրկում արևմուտք ու արևելք:

Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:
Ագռավները անցնում էին քրքջալով:
Թոքախտավոր կինը տխուր հեծկլտաց:
Քամին անցավ` մեկի մասին ողբալով:

Եվ կառապանն, օրորվելով, դեռ երկար
Երգում էր իր օրերի երգը անգույն:
Գնում էինք: Ու՞ր — չգիտեմ: Վերջ չկար:
Գնում էինք: Անխոս: Անձայն: Ու անքուն…

Քննարական հերոը ուզում  է ասել, որ ամեն օր գնահատենք, որովհետև այսօր կանք վաղը ոչ։ Դրա համար նա ասում էր գնում էինք, ուր չգիտեմ։ Այսինքն վերջ չկար։ 

4

Մի լուսե աղջիկ, լուսե մի մեռել
Օրերի միգում երևում է ինձ:
Թարթում են միգում կրակները դեռ,
Ու կարոտը հին խեղդում է նորից:

Անցնում է, որպես անմարմին տեսիլ
Ու նորից միգում երևում է նա:
Ու նորից չկա: Ու նորից գիշեր —
Փողոցի վրա ու հոգուս վրա:

Կրակներ, ջահեր: Անցնում են նրանք,
Կանչում են նրանք, ակնարկում են ինձ:
Կանգնում են թարթող կրակների տակ,
Ներկած աչքերով կանչում են նորից:

Ու լուռ է հոգիս: Ու մենակ եմ ես:
Երազուն, տխուր: Հավատում եմ դեռ:
Ու անցնում է նա — անմարմին, անտես, —
Մի լուսե աղջիկ, մի լուսե մեռել:

Քննարական հերոսի հոգեվիճակը կրկին շատ տխսւր է, որովհետև նա չուներ սիրած աղջիկ, և ամեն օր մտծում էր նրա մասին, որը րականում անտեսանելի է և չկա։Ամեն ինչ անցնում է, իսկ նա դեռ հավատում է։

5

ՀԱ3ՐԵՆԻՔՈւՄ

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի եսԻնձ հետ էիր դու:

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՛նանհու՛ն:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին

Քննարական հորսը տխուր էր։ Նա ուներ սիրելի էակ և նրա մասին էր մտածում։ Նա անընդհտ բնության շնորհիվ  հիշում էր, իր սիրելիին։ եվ կարծես իրիկունը գալիս էր և խառնում իր գործերը։

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s