ՈՐՈՇԻՉ

ՈՐՈՇԻՉ

Գտիր ընդգծված բառի լրացումները (որոշիչ) և դիտարկիր:

Ջրով լվացվեց- : Զուլալ ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց: Լվացվեց ջրով, որ ձնհալից էր առաջացել:

Նախադասության մեջ գոյականական անդամի լրացումը (որոշիչը) արտահայտվում է.

  1. Բառ 
  2. Բառակապակցություն 
  3.  Նախադասություն

Նախադասության գոյականական անդամին ավելացրու երեք տեսակի որոշիչ:

  • Ծաղիկներն օրորվում էին:

1․ Հոտավետ ծաղիկները օրորվում էին։

2․  Ծաղիկները, որ բերվել էին Հոլանդիայից օրորվում  էին։

3․  Խանոիթում ցուցադրված ծաղիկները օրորվում էին։

  • Դամբարանից զարմացած դուրս եկան:

1․ Եգիպտական դամբարանից զարմացած դուրս եկան։

2․Նոր հայտնաբերված դամբարանից զարմացած դուրս եկան

3․ Դամբարանից, որը կառուցվել է Սովետական ՄԻության կողմից զարմացած դուրս եկան

  • Ուշադիր հետևում էինք անցորդին:

1․ Ուշադիր հետևում էինք բարձրահասկ անցորդին։

2․Ուշադիր հետևում էինք շուրջ բոլորը զննող անցորդին։

3․ Ուշադիր հետևում էինք անցորդին,  որը զարմանալի շարժումներ էր անում։

  • Աշխատում էր կավով:

1․ Քանդակագործը ախատում էր կպչուն կավով։

2․ Աշխատում էր Արարատյան դաշտից բերված կավով։

3․ Վարպեը աշխատում էր կավով, որը բերել էին Արցախից։

  • Ընկերոջից նեղացել է:

1․ Հարազատ ընկերոջից նեղացել է։

2․  Քսանհինգ տարվա  ընկերոջից նեղացել է։

3․ Ընկերոջից, որին շատ էր սիրում նեղացել է

Որոշիչի կետադրությունը:

Սրտաբուխ ձայնը ուշքի բերեց նրան: – Ձայնը սրտաբուխ ուշքի բերեց նրան:

Սրտաբուխ, մտերիմ  ձայնը ուշքի բերեց նրան: – Ձայնը՝ սրտաբուխ, մտերիմ,  ուշքի բերեց նրան:

Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին: – Մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող,  թառել էր դեմքին:

Հեռագիրը, որ բերել էին գիշերը, բոլորին զայրացրեց:

Կետադրիր:

    • Զվարթ, կատակաբան ընկերս շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
    • Կանաչազարդ դաշտավայրը՝ ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
    • Մայրամուտին ծովը՝ շառագույն ու հանդարտ, հանկարծ ալեկոծվեց:
    • Ուսից կախված էր լեփ-լեցուն զինվորական մի պայուսակ՝ բոլորովին նոր, չօգտագործված:
    • Զանգը, որ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխն էր գցել, բոլորին հավաքում էր եկեղեցում:
    • Ծաղիկը, որ արևի հետ բարձրացնում էր գլուխը, դաշտում կարծես միակն էր:
    • Անտառային հավերժահարսի նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:
    • Մի աղջիկ՝ խուճապահար թռչունի նման, դուրս թռավ անտառից:
    • Մի օր սուրճի արևելյան յուրօրինակ սպասք էր գնել՝ փոքրիկ բաժակներով, ոսկեօծ սրճամանով:
    • Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը, որոնք զրկվել էին կենսական փայլից:

 

Ավելացրու որոշիչներ՝ ուղղորդվելով կետադրությամբ:

  • Ձյունապատ, վեհ լեռների ստվերները, գորշ, ծածկել էին դաշտերը՝ ծաղկուն, հիասքանչ: