Դերենիկ Դեմիրճյան. Գիրք Ծաղկանց(Մաս 2)

1.Ինչպե՞ս կբացատրես վանահոր հասցեին ասված այս արտահայտությունը՝  նա «հոգևորաց» չէ, այլ «մարմնավորաց» է: Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս վանականներից:

Վանահայրը տարբերվում էր մյուս վանականներից նրանով, որ իր ուշքն ու միտքը միայն եկեղեցու և Աստծո մասին չէր:  Այսինքն նրանք հոգևորակն էին, իսկ Վանահոր միտքը միայն Աստծո մասին չէր և եկեղեցիների, նա ուներ հետաքրքրություններ օրինակ` ճարտարապետությունը:

2.Կարո՞ղ ես արևելահայերեն դարձնել (թեկուզ՝ մոտավոր) վանահոր խոսքերը. Կառուցումն է աշխարհն և աշխատք շինողական… Կառուցումն է քաղաքն, կառուցումն՝ խոսքն, կառուցումն՝ միտք… Աշխատ առնե բնությունն, կառուցանե ծառն, շինարարն մրջյունն։ Եղեք և դուք կառուցողք և շինարարք, որպես մարդիկք երկրի, սիրեցեք աշխատք, զի կառուցումն և աշխատք սուրբ են… Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա շինարարն:

3.Քո կարծիքով կառուցելն ինչու՞ է ամեն ինչից վեր դասում, իսկ դու ինչքա՞նով ես քեզ կառուցող համարում, ինչ ես «կառուցում»:

Մենք բոլորս պետք է ինչ-որ բան կառուցենք, թե չէ կյանքի համը կկորի: Կառուցել ասելով չի նշանակում շենք կառուցել:  Մենք պետք է ինչ-որ մի բան կառուցենք, որ մեզանից հետո բոլորը հիշեն մեզ և ոչ միայն հիշեն, այլև դա մնա սերնդե սերունդ: Ես դեռ ոչմիբան չեմ կառուցել, բայց շատ և շատ նպատակներ ունեմ, իսկ հիմա ես կառուցում եմ իմ ապագան:

Դերենիկ Դեմիրճյան. Ծաղկանց (Մաս 1)

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր դրանք:

կոմիկ-կատակաբան, կատագերբում

2.Բնութագրիր Զվարթին:

Զվարթը կոմիկ էր, որովհետև անընդհատ ինչ-որ բաներ էր անկապ ասում: Ինձ թվում է նա մի քիչ էլ գիժ էր:

3.Բնութագրիր հասարակությանը, որտեղ ապրում էր Զվարթը:

Հասարակությունը տխուր էր, հայրը մռայլ էր, մայրը տխրել էր, իսկ ուխտավորները ապշած էին: Հասարակությունը տխուր էր, որովհետև երեխան նրանց կարծիքով խնդիրներ ուներ: Իսկ ընկերները ագրեսիվ էին Զվարթի վրա և անընդհատ վազում էին նրա հետևից:

4.Ի՞նչ հակասություն կար նրանց միջև (ցույց տուր մեջբերումներով), որն էր դրա պատճառը: Դու բնակա՞ն ես համարում այդ հակասությունը. ինչու՞:

Զվարթը շատ խառն էր մտածում, և հասարկությունը չէր ընդունում դա և ամեն ձև ուզում էին ինչ-որ բան անել նրա հետ: Նրա ծնողներն էլ չէին համակերպվում այդ մտքի հետ: Այդ կոմֆլիկտը պատճառը այն էր, որ Զվարթը խնդիրներ ուներ, իսկ մարդկությունը սովոր չի այդպիսի բաների:

Ներածություն:Անհավասարաչափ շարժում:Միջին արագություն Լաբորատորիայում

Առաջադրված են  մի քանի փորձեր,որոնց կատարման ընթացքում պարզաբանվում  և քննարկվում են՝

1.Ժամանկի ընթացքում  մարմնի դիրքի փոփոխությունը մեկ այլ  մարմնի նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2.մեխանիկան ունի երեք բաժին` կինեմատիկա, դինամիկա և ստատիկա: Մեխանիկայի այն բաժինը որը ուսումնասիրում է մարմինների շարժումները` առանց դրանց պատճառների քննարկման կոչվում է կինեմատիկա(հունարեն կինեմա, շարժում բառից է):

3.Այն մարմինը որի չափսերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

4.Շարժման հետագիծը այն գիծն է, որը ցույց է տալիս մարմնի շարժման ճանապարհը:

5.ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ:

Մարմնի անցած ճանապարհը ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

6.ինչով է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

7.որ շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:

Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ, իսկ անհավասարաչափ շարժման ժամանակ մարմինը անհավաարաչափ ժամանակամիջոցում անցնում է անհավասարաչափ ճանապարհ:

8.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

9.Որ շարժումն է կոչվում անհավասարաչափ:Բերել օրինակներ:

Անհավասարաչափ է կոչվում այն շարժումը, որի ընթացքում հավասար ժամանակամիջոցում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ: Օրինակ՝ կանգառից հեռացող ավտոբուսը, վայրէջք կատարող ինքնաթիռը և այլն:

10.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի երկարության և այդ անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է միջին արագություն:

11.Գրել միջին արագության բանաձևը:

Vմիջ=St (1)

12.Ինչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը:

Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի անհավասարաչափ շարժման միջին արագություն:

13.Ինչ է ակնթարթային արագությունը:

Ժամանակի տվյալ պահին մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն: