Ճամփորդություն դեպի Իրան

Երկուշաբթի երեկոյան ժամը 21:00-ի սահմաններին մենք ճանապարհվեցինք դեպի Իրան: Ճանապարհը շատ երկար էր, բայց ոչ մեկս չէինք ափսոսում դրա համար: Մենք նախօրոք գիտեինք, թե որտեղ ենք գնում և ուսումնասիրել էինք այդ վայրերը: Առավոտյան ժամը յոթին մենք հատեցինք հայ-իրանական սահմանը, որտեղ էլ մենք տեսանք Հայկական բարձրավանդակի ամենախոշոր Արաքս գետը:

7CAA5661-DE63-4B6A-9158-C321FC5B52F5.jpeg

Սահմանն անցնելուց անմիջապես հետո մենք հանդիպեցինք «Մեղրիի պարսից լեզվի խմբի»  սովորողներին: Մենք նրանց հետ ծանոթացանք և խոսեցինք համագործակցության մասին: Նրանք դեմ չէին և պատրաստակամություն հայտնեցին գալ մեր կրթահամալիր: Դրանից հետո ճանապարհ ընկանք դեպի Ավերակ ջրաղաց ջրվեժ:

 

 

 

 

 

 

 

 

 

Ջրվեժից հետո գնացինք Հին Ջուղա, որտեղ հրաշք այգի կար: Այնտեղ կար ուղտերի արձաններ և համակարգչի ստեղնաշարի տեսքով արձանիկներ:

 

 

 

 

 

 

 

 

Հետո մենք այցելեցինք «Սուրբ Ստեփանոս» վանական համալիր, բայց այդտեղ միայն վանքը չէր. կար նաև հանգստյան գոտի, որտեղ պատրաստում են պարսկական ուտեստներ:

759FBA45-22FB-45C4-87BD-9A0B1FD6F57B.jpeg

Սուրբ Ստեփանոս վանական համալիրը տեսնելուց և մի փոքր հանգստանալուց հետո շարժվեցինք դեպի Քանդովան: Այս թաղամասը կարծես Կոնդը լիներ: Տները նախկինում քարանձավներ էին, իսկ հիմա դարձել էին բնակելի տներ: Այդտեղ բնակվելը շատ բարդ է, հատկապես ձմռանը: Մենք փորձում էինք նկարել կանանց, բայց նրանցից մեկը փախավ ասելով, թե ամուսինը նրան կսպանի, բայց մյուսը կինը համաձայնվեց պատասխանել մեր հարցերին: Նա անընդհատ խոսում էր գյուղում ապրելու դժվարությունների մասին, բայց միևնույն ժամանակ չէր ցանկանում լքել Քանդովանը: Քանդովանը ունի 700 տարվա պատմություն: Այնտեղ բոլորը կամ աշխատում են մեղվաբուծությամբ, կամ ձեռագործությամբ:

5490B2A4-7D44-4A9E-BCBF-D40B4F3C95AB4DE60648-92A4-4FD0-B364-50FC02985009BCACBDAF-8186-484C-90E6-68EC220F2EFB

Օր 2

Առավոտյան արթնացանք և շարժվեցինք դեպի ճաշարան՝ համտեսելու իրանական քաբաբը:

64438284-C950-4175-89AA-45C8EECC5CE0.jpeg

Ճաշելուց հետո շարժվեցինք դեպի Ուրմիա լիճ: Ուրմիա լիճը շատ աղի է, աղի պատճառով այնտեղ չկան բույսեր և կենդանիներ: Ջուրը աղի պատճառով վարդագույն երանգ էր ստացել:Ջուրը տաք էր և հաճելի: Դեպի Ուրմիա լիճ գնալիս տեսանք մի երկար կամուրջ, որի վրայով նույնիսկ անցանք: Այդ կամուրջը Իրանի հյուսիս-արևմուտքը բաժանում է երկու մասի Արևելյան և Արևմտյան Ատրպատակնների:

4BBA7668-DF22-44A4-8733-26945073792B

Երբ դուրս եկանք լճից, տեսանք տեղաբնակ ազերիների, որոնք պարում էին իրենց ազգային պարերից մեկը՝ քրդական պարը: Նրանք սիրով համաձայնվեցին մեզ սովորեցնել և մեզ հետ պարել այդ պարը:

Սալմաստն անցնելուց հետո գնացինք Խոյ, որտեղ այգում պիկնիկ արեցինք, շփվեցինք պարսիկների հետ, որոնք մեզ պատմում էին Իրանի, մշակույթի, սովորույթների և խոհանոցի մասին: Մենք ժամանակ ունեցանք նաև շփվել և խաղալ պարսիկ երեխաների հետ:

Արդեն մոտենում էինք հայ-իրանական սահմանին: Դժվար էր բաժանվելը մեր նոր գործընկերներից: Մենք հասցրել էինք ընկերանալ: Իսկ Գորիսը մեզ էր սպասում:

Օր 3

Գիշեր էր, երբ անցանք հայ-իրանական սահմանը և շարժվեցինք դեպի Գորիս՝ Կոռնիձոր: Այնտեղ մեզ էր սպասում ընկեր Վարդան Կարապետյանի ընտանիքը:

A0839B26-F6E7-49BA-BC6D-565015796C01.jpeg

Առավոտյան նախաճաշելուց հետո շարժվեցինք դեպի Կոռնիձորի միջնակարգ դպրոց: Ի տարբերություն մեր դպրոցի, Կոռնիձորի դպրոցում պատի վրա փակցված էին գերազանցիկների լուսանկարները, լավ ձեռագրերը և գյուղի հերոսների նկարները:

36FDCA89-9CA5-4381-9F60-ADA839F23F55.jpeg

Դպրոցում կատարեցինք շրջայց : Մինչ 9-րդ դասարանցիները քնություն էին տալիս, դասավանդողները պատմում էին դպրոցի մասին ամեն ինչ: Այդ ընթացքում մենք մտանք ռազմագիտության սենյակ և զենք քանդեցինք և հավաքեցինք:

 

 

 

Երբ քնությունները ավարտվեց, մենք կազմակերպեցինք պարուսուցում նրանց հետ Հայարփի Անանյանի գլխավորությամբ: Պարելուց հետո այցելեցինք Կոռնիձորի մանկապարտեզ, փոքրիկների հետ զբաղվեցինք, խաղացինք: Հետո շարժվեցնք դեպի պատերազմի արդյուքում լիովին ոչնչացված Մշակույթի տուն, գյուղապետարան: Կոռնիձորից հետո շարժվեցինք դեպի Խնձորեսկ:

Գյուղն շատ հին էր և ուներ 3000 տարվա պատմություն: Խնձորեսկի բնակչության կես զբաղվում էր անասնապահությամբ: Խնձորեսկում կան հարյուրից ավել քարանձավներ: Այնտեղ տեսանք պրն Սևադային, ով էքսկուրսիա անցկացրեց մեզ համար: Նա եղել է Խնձորեսկի բնակիչ և ապրել է երեք տարի այնտեղ: Խնձորեսկը ունեցել է 4 եկեղեցի և 7 դպրոց:

 

 

 

Տեսանք Խնձորեսկի աղբյուրը, որի անունն էր «9 մանուկ»: Անվան պատմությունն ինձ համար անչափ հուզիչ էր, քանի որ պատմության մեջ ասվում է, որ մի կին իր 9 երեխաների հետ սպանվել է թշնամու կողմից: Աղբյուրը կառուցվել է կարմիր ավազի վրա, որպեսզի ջրի հոսքի մեջ արյան բծեր երևան: Ցավոք, շատ կարճ տևեց մեր ճամփորդությունը, չնայաց այնպիսի տպավորություն էր, թե մի ամբողջ կյանք ենք անցկացրել այնտեղ:

A81F8FF4-3901-4677-9BE5-E0FBC431BAC1