Ты считаешь красивым и почему

Внешняя красота это очень хорошо, но она ненадолго. К тому же красота  понятие для всех разное. А если к красоте не прилагается ума качеств, то такой красавец, скоро окажутся не у дел. Внешняя красота может помочь в жизни, но не везде и не всегда. Кроме того, я считаю, что красота и ум это тоже мало. Разве будут любить и ценить человека, у которого есть красота и ум, но нет чести и совести. Поэтому, на мой взгляд, красивым можно назвать только человека, который красив и внешне, и внутренне.

“Շահնամե” կամ “Թագավորների գիրքը”

Rostam_killing_the_White_Demon.jpg

«Շահնամե»-ում նկարագրվում է Իրանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչ VII դարում իսլամի ներթափանցումը։ Վիպերգությունը վերարտադրում է հին և հնագույն Իրանի՝ Փիշդադյան, Աքեմենյան, Սասանյան դինաստիաների, իսկ մասամբ և հարևան ժողովուրդների սոցիալ-տնտեսական ու հոգևոր կուլտուրայի պատմությունը։ Ամենաերկար պոեմը, որը պատկանում է մեկ հեղինակի գրչին՝ ծավալը երկու անգամ մեծ է, քան «Իլիականը» և «Ոդիսականը» միասին վերցրած: «Շահնամե»-ի առաջին եվրոպական թարգմանությունը լույս է տեսել Անգլիայում XVIII դարի վերջին։

«Շահնամեն» կամ «Թագավորների գիրքը» (հիշատակվում է 50 թագավորի) սկսվում է առաջին թագավորից և առաջին մարդուց, որի անունը Կայումերս է։ Նա մարմնավորում է համայն մարդկության մանկությունը։ Ջամշուդ արքան, որը ճոխության հայտնագործողն է, մեծամտանում է և հրամայում է երկրպագել իրեն՝ ինչպես Աստծուն։ Որպես պատիժ, Աստված Իրան է ուղարկում դյուցազն Զոխակին՝ ուսին երկու օձերով, որոնք ծնվել են Ահրիմանի համբույրից։ Զոխակը Ջամշուդից խլում է գահը և թագավորում է 100 տարի՝ իր օձերին կերակրելով մարդկային ուղեղով, մինչև վաճառական Քավեն ապստամբություն է բարձրացնում՝ պաշտպանելով Ջամշուդի ծոռ Ֆարիդունուն։

Արքա Մանուչեխրի ժամանակ սկսվում են Զալի դյուցազնական արկածները՝ որի սերը գեղեցիկ Ռուդաբի հանդեպ կազմում է «Շահնամեի» մեկ առանձին դրվագ։

Զալի որդին պարսից փառապանծ դյուցազն Ռուստամն է։ Մանուչեխրի հետնորդ Նովզարը գերի է ընկնում թուրանական արքա Աֆրասիաբին և մահանում է։ Որոշ ընդհատումներով պատերազմը տևում է իրանական 5 արքաների օրոք՝ ընդհանուր առմամբ ավելի քան 300 տարի։ Առաջին իսկ մարտում Ռուստամը բռնում է Աֆրասիաբի գոտուց, սակայն գոտին կտրվում է և թուրանական արքան փախչում է։ Այդ պատճառով պատերազմը երկարաձգվում է առ անվերջ։

Ռուստամի գլխավոր սխրանքները և նրա ողբերգական մարտը իր որդի Զոհրաբի հետ տեղի են ունենում Քեյ-Քահուսի թագավորության ժամանակ:

Քեյ-Քահուսի որդի Սավուղը՝ վիճաբանելով անխոհեմ հոր հետ, հեռանում է Աֆրասիաբի մոտ և ամուսնանում է նրա դստեր հետ, բայց սպանվում է։ Նրա մահվան վրեժը երկար ժամանակ դառնում է Իրանի և Թուրանի միջև ուժգնացող պատերազմի խթանը։ Պատերազմը ավարտվում է Իրանի հաղթանակով՝ Քեյ-Խոսրովը (Սավուղի որդին) հասնում է թաքնվող Աֆրասիաբին, որից ժամանակին ինքը դժվարությանբ փախել էր և մահապատժի է ենթարկում նրան։ Պայքարը Թուրանի դեմ ընդհատվում է։

Պատմվում է հերոս Բիժենի և Աֆրասիաբի դուստր Մենիժեի սիրո մասին։ Ռուստամի և նախկին հերոսների մասին հետագայում արդեն քիչ է հիշատակվում։ Նոր արքա Լոհրասպի ժամանակ գլխավոր հերոս է նրա որդի Գոշտասպը։ Գոշտասպի թագավորության տարիներին հայտնվում է մարգարե Զրադաշտը։ Իրանը ընդունում է նրա քարոզած կրոնը, սակայն թուրանյան արքա Արջասպը` Աֆրասիաբի թոռը և հետնորդը, մերժում է այն, ինչը պատճառ է դառնում Իրանի և Թուրանի միջև նոր պատերազմի։ Զրադաշտական կրոնի գլխավոր մարտիկը` Գոշտասպի որդի Իսֆանդիարը, մի շարք հիասքանչ հերոսություններից հետո, ավարտում է պատերազմը։ Հայրը նրան է խոստանում գահը, սակայն անվերջ հետաձգում է խոստման կատարումը և ի վերջո նրան ուղարկում է Ռուստամի դեմ մենամարտի։ Վերջինս կախարդական ուժի օգնությամբ սպանում է նրան, սակայն շուտով մահանում է նաև ինքը։ Դյուցազնական հերոսապատումը սրանով ավարտվում է։

«Շահնամե»-ն հորինվածքորեն բաժանվում է տարբեր ծավալների, այսպես կոչվող, թագավորությունների (գլուխների)։ Առանձին թագավորություններ ներառում են մեծ պատմազրույցներ (դաստաններ), որոնք ունեն հոգեբանա-էթիկական նշանակություն։ Պայմանականորեն ընդունված է «Շահնամե»-ն բաժանել երեք մասի՝ դիցաբանական, դյուցազնական և պատմական։

Էպոսը ունի արտակարգ կարևոր լեզվային նշանակություն։ Գիրք արքաների մասին՝ գրված ամբողջովին պարսկերեն (ֆարսի) լեզվով, առանցքային դեր է խաղացել պարսկական լեզվի վերածնման համար, որը ընկել էր արաբական ազդեցության տակ։

Ֆիրդուսիի Շահնամե-ն՝ ըստ հեղինակի ցուցման, պարունակում է 60000 բեյթ՝ երկտող ոտանավոր, որը ընդունված է պարսկական պոեզիայում։ Համարվում է, որ տեքստի մի մասը կորցվել է, պոեմի մեջ ներառվել է առանձին ընդմիջարկություններ։ Լիակատար ռուսերեն թարգմանությունը, որը կատարվել է Ց. Բ. Բանու Լախուտին՝ Վուլերս Նաֆիսի հրատարակությամբ և հրատարակվել է 957-989 թվականներին՝ 6 հատորով, պարունակում է 52009 բեյթ (104018 տող)

Զագսի թուղթն Իրանում կամ մի քանի էջանոց ամուսնական պայմանագիր

Երբ մենք որոշում ենք ամուսնանալ և օրինականացնել սիրելիի հետ մեր հարաբերությունները, գնում ենք ՔԿԱԳ (ավելի պարզ՝ զագս) և դիմում ենք գրում, որով պետությունը մեզ ճանաչում է ամուսիններ։ Մեր հարևան Իրանում էլ նույնն է, միայն թե 2 էջանոց ամուսնության վկայականի փոխարեն այստեղ կնքվում է ամուսնական պայմանագիր՝ մի քանի տասնյակի հասնող էջերով։ Այլ կերպ ասած, Իրանում ամուսնություն առանց հստակ պայմանների գոյություն չունի։

Ամուսնական պայմանագիրը բաղկացած է հիմնականում երեք մասից․

1․ ամուսնալուծության պատճառները (այս ցանկը բավականին երկար է, որից ամուսնացողներն ընտրում են այն բոլոր կետերը, որոնք անհրաժեշտ են համարում),

2․ այլ պայմաններ (այն բոլոր կետերը, որոնք նորապսակները կարևոր են համարում կյանքի այս կամ այն խնդիրները լուծելու, տարբեր բարդ իրավիճակներից դուրս գալու համար),

3․ ամուսնու հարսանեկան նվերը կնոջը՝ մեհրիեն։ Հիմա այս կետերի մասին առանձին-առանձին։ Ամուսնալուծության համար կարող են լինել միանգամայն տարբեր պատճառներ։ Դրանց թիվը մեկ-երկուսից կարող է հասնել մի քանի տասնյակի։ Ներքոհիշյալ բերվում են կնոջ կողմից առաջադրված, ամենից հաճախ հանդիպող պայմանները, որոնց դեպքում նա իրավունք ունի ապահարզան պահանջել՝ 1․ Ամուսինը 6 ամսվա ընթացքում կնոջ ապրուստի համար գումար չի տալիս, 2․ Կնոջ հետ այնքան վատ է վարվում, որ նրա կյանքն այլևս անտանելի է, 3․ Ամուսինն անբուժելի հիվանդ է,

4․ Ամուսինը հոգեկան խանգարում է ստանում,

5․ Ամուսինը հրաժարվում է ենթարկվել դատարանի որոշմանը, որով նրան արգելվում է զբաղվել կնոջ պատվին վնաս հասցնող գործունեությամբ,

6․ Ամուսինը դատապարտվում է ավելի քան հինգ տարվա ազատազրկման,

7․ Ամուսինը ձեռք է բերում վատ սովորույթներ, որոնք բարդացնում են կնոջ կյանքը,

8․ Ամուսինը լքում է ընտանիքն առանց հիմնավոր պատճառի (պատճառի հիմնավոր լինելը որոշում է դատարանը),

9․ Ամուսինը ազատազրկվում է մի հանցանքի համար, որը վնաս է հասցնում կնոջ պատվին,

10․ Հինգ տարվա ամուսնական կյանքից հետո զույգը երեխաներ չի ունենում ամուսնու անպտղության կամ ֆիզիկական այլ խնդրի պատճառով,

11․ Ամուսինն անհայտ կորում է և կնոջ կողմից ոստիկանություն հիմելուց հետո 6 ամսվա մեջ չի գտնվում,

12․ Ամուսինն ամուսնանում է այլ կնոջ հետ առանց առաջին կնոջ թույլտվության։ Առանձին պայմաններ Այստեղ կարող են տեղ գտնել կյանքի տարբեր իրավիճակներին վերաբերող ամենաբազմազան լուծումներ։ Օրինակ՝ ով պետք է վճարի տան կամ մեքենայի համար, կինն իրավունք ունի փոխել աշխատանքը առանց ամուսնու թույլտվության, ով և ինչ պայմաններում պետք է վճարի ալիմենտ, ամուսնալուծության դեպքում ում հետ են ապրելու երեխաները, և այլն։ Մեհրիե Սա երևի թե իրանական ամուսնական պայմանագրի ամենահետաքրքիր և ամենակարևոր կետն է, որը իրանցի տղամարդկանց ստիպում է զգուշանալ և ամուսնանալուց առաջ երկար մտածել։ Մեհրիեն այն նվերն է (գումարի տեսքով), որն ամուսինը վճարում է կնոջը որպես ամուսնական նվեր։ Իհարկե, կախված զույգի սոցիալական դիրքից, ֆինանսական կարողությունից և կնոջ ախորժակից, մեհրիեն կարող է խիստ տարբերվել (կարող է լինել հստակ գումարի չափ, կամ կնոջ քաշով ոսկի)։ Բայց եթե խոսենք խիստ միջինացված թվերով, ապա մեհրիեն միջինում կազմում է մոտ 100,000 ԱՄՆ դոլար։ Այլ տվյալներով՝ 250 ոսկե մետաղադրամ։ Այս գումարը չպետք է խառնել ընտանիքի ապրուստի գումարի, ամուսնալուծության դեպքում ալիմենտների հետ։ Սա հենց կնոջ նվերն է, որը ամուսինը պետք է նրան տա առաջին իսկ պահանջի դեպքում, իսկ ամուսնալուծության դեպքում՝ անմիջապես դրանից հետո։ Իհարկե, հասկանալի է, որ ոչ բոլոր ամուսինները կարող են ցանկացած պահի բացել դրամապանակն ու 100,000 դոլար դնել սեղանին, սակայն այն չվճարելու ցանկացած որոշում ամուսնուն կարող է փակել ճաղերի ետևում։ Այլ կերպ ասած, սա այն զենքն է, որը կնոջը տալիս է երաշխիքներ, որ ամուսինը չի լքի իրեն ու երեխաներին։ Իսկ եթե որոշի լքել,ապա բառիս բուն իմաստով խիստ թանկ կվճարի։ Երբեմն իհարկե հանդիպում են շատ ծիծաղելի, տարօրինակ և կրեատիվ պահանջներ, որոնք ադեկվատ գլխում չեն տեղավորվում։ Գուգլում «տարօրինակ մեհրիե» փնտրելու դեպքում (բնականաբար, պարսկերեն լեզվով) կարող եք հանդիպել մի շարք աբսուրդ պահանջների՝ — 500,000 վարդ — Մոլավիի ժողովածուի՝ ձեռքով արտագրած հատորյակը (մի քանի հազար տող) — 1978 հատ թենիսի գնդակ — 2 կարապ — 10 վայրի եղնիկ — արտասահմանյան ուղևորություն 2 ամիսը մեկ անգամ — 10,000 լիտր բենզին Ինչ վերաբերում է բազմակնությանը, ապա, որքան էլ իսլամում այն ընդունված լինի, պրակտիկորեն քիչ հանդիպող երևույթ է։

Այցելություն Կոնդ թաղամաս և Թափաբաշ մզկիթ

Ապրիլի 1֊ին մենք Պարսկերենի խմբով այցելեցինք Կոնդ թաղամաս և այնտեղի մզկիթ, մենք շատ քայլեցինք։ Շրջեցինք Կոնդում, տեսանք այդքան սպասված մզկիթը։ Կոնդը և մզկիթը կիսաավեր վիճակում էր։ Տեղացի բնակիչները ուզում էին լքել Կոնդը, և չէին ուզում վերանորոգել մզկիթը: Եվ  Շատ հաճելի էր շրջել Կոնդում, ծանոթանալ նման հնամենի թաղամասի և մզկիթի հետ։ Ճամփորդությունը հաջողված էր։

Նասրին Սոտուդեհ

000_Nic6248557_0.jpg

Իրանում կին փաստաբանը դատապարտվել է 38 տարվա ազատազրկման և մտրակի 148 հարվածի։ Նասրին Սոտուդեհը պաշտպանում էր գլխաշոր չկրելու համար հետապնդվող ընդդիմադիր ակտիվիստուհիների շահերը, և ձերբակալվել էր հունիսին: Սոտուդեհը Եվրոպական խորհրդարանի կողմից 2010 թվականին պարգևատրվել էր Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հեղինակավոր մրցանակով։ ՄԱԿ-ի Իրանի գծով մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Ջավաիդ Ռեհմանը Սոտուդեհի ազատազրկման հարցը բարձրացրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում։

Իրանական զարդանախշության

Իրանական զարդանախշության հետաքրքիր ու գեղեցիկ օրինակներից է թերմեն, որը ևս տարածվել ու զարգացել է տարբեր ժողովուրդների մոտ։ Թերմեն կառուցվում է բոթհե ջեղեի հիմքով՝ շուրջը գեղեցիկ ու գույնզգույն նախշերի ասեղնագործմամբ։ Թերմեյագործությունը շատ զարգացած ու տարածված է եղել դեռ զրադաշտական շրջանից։ Զրադաշտ կանայք կրում էին այս նախշով կարված զգեստներ, այն ներառում էր ողջ բնությունը, կյանքը, զարդարված էր բոթեհ ջեղեով, որը կյանքի, քաջության ու իմաստության նշանն էր։

56815871_2195566887192481_492046533059936256_n

Իրանում տեքստիլ արդյունաբերության զարգացմանը զուգահեռ՝ կատարելագործվում ու զարգանում է նաև նախշազարդման արվեստը։ Հայտնի է, որ շահ Աբասը երկրում տեքստիլ արդյունաբերության զարգացման համար մասնագետներ է հրավիրում Հայաստանից ու Չինաստանից։ Ֆաթհ Ալի շահի շնորհիվ ստեղծվում է հատուկ այս նախշով հագուստների արտադրություն։ Ղաջարների շրջանում ողջ արքունիքը կրում էր միայն թերմեյազարդ իրեր։ Կահույքը, վարագույրները, անկողնային պարագաները կրում էին այս նախշով պատկերներ։56582284_373946956780848_643109470687199232_n

Հետաքրքիր փաստեր Հնսկաստանի մասին (մաս 2)

Այսօր ես նայեցի Հնդկաստանի ֆիլմի երկրորդ մասը: Հնդկաստանը շատ աղքատ երկիր է, այնտեղ օրական վաստակում են հինգ դոլար: Բայց Հնդկաստանը միլարդատերերի քանակով երրորդ տեղն է գրավում աշխարհում` ԱՄՆ-ից և Չինաստանից հետո: Հնդկաստանում երբ մարդը մահանում է, նրան այրում են, և կինը պետք է լինի ամուսնու կողքին պարտադիր: Եվ Հնդկասանում մարդիկ փող են հավաքում ոչ թե տուն առնելու համար, մեքենա, ընտանիք պահելու համար ,այլ սկզբում հավաքում են նրանց թաղման համար, որ նրանց լավ այրեն: Հնդկաստանը տարվա մեջ դուրս է արտադրում է տարբեր ժանրի ֆիլմեր ,ԱՄՆ-ից շատ:Հնդկաստանում կովերը սուրբ են, նրանց չի կարելի մորթել:  Գիտեք, որ Հնդկաստանը համարվում է գավյադին արտադրող առաջին երկիրը, մի քանի մուսուլմանական նահանգներում արգելված չէ մորթել նրանց, և այնտեղ այդ բիզնեսը  զարգացած է: Ոչ մի տեղ օրենքով չկա ստրուկ վաճառելու իրավունք, բայց Հնդկաստանում հաշվառված է տասնչորս միլիոն ստրուկ, ընդ որում երեխաներ: Հին ժամանակներից Հնդկաստանում մարդիկ բաժանված են խավերի, մարդու կյանքը կախված է նրանից, թե որ խավին է նա պատկանում, կա չորս խավ` կրոնական, ռազմական, առևտրական և հողագործներ, բայց կան նաև ամենակեղտոտ գործ անող մարդիկ ,որոնք մաքրում են ջրատար խողովակները: Եվ ամուսնանալուց մարդիկ այնպես են անում, որ իրենք լինեն նույն խավի: