ԷՍ ԳՐՔԻ ՃԱՄՓԻ ԽՐԱՏԸ

ԷՍ ԳՐՔԻ ՃԱՄՓԻ ԽՐԱՏԸ

Գնա՛, իմ խեղճ գիրք՝ գնա՛ մարդամեջ.
Գլուխդ քաշ քցի՛ր, մի՛ նեղանար հեչ։
Անկաջդ փակի՛ր, սիրտդ լեն բռնի՛ր,
Ինչ ասեն, խոսին, տա՛ր ու համբերի՛ր։
Ճամփորթի գլխին շատ փորձանք կգա։
Անձրև, ձին, կարկուտ՝ հազիր համեշա։
Դուման ու կայծակ, շոք, բուք ու կրակ
Ամեն տեղ կըլին, ամեն ժամանակ։
Էսպես բանիցը ով շուտ վախենա,
Ու ճամփի կիսիցն վեր կենա, եդ գա,
Ոչինչ չի շահվիլ, դարդակ կմնա։
Փորձանքից՝ մարդը՝ լավ չի՝ նեղանա։
Ի՞նչ ես դարդ անում, որ վրեդ խոսին,
Յա քեզ ծաղր անեն, յա աչքից քցեն։
Ամենի սրտին դուր գալ չի ըլիլ.
Ամենի խաթրը ո՞վ կարա առնիլ։
Աշխարքի բերանն ջվալի բերան։
Առակ է ասած՝ ո՞ւմ ասես քո բանն։
Հալբաթ մեկ օր էլ արև դուրս կգա,
Էն վախտն կիմանան, թե ուզածդ ի՞նչ ա։
Գնա՛, աստված քեզ բարի ճամփա տա,
Ում տուն էլ մտնիս, բարով տո՛ւր, գնա՛։
Մտքումդ պահի՛ր էն վաղի առակն,
Որ չանես քեզ էլ, ինձ էլ խայտառակ։
Որ մեկ ծեր մարդ իր ջահել որդու հետ
Դուս էկավ, գնաց, աշխարք տեսնի, եդ
Էլ իր տունը գա։ Ինքն իշի նստեց,
Սնգսնգալով՝ նա որդին առաջ քցեց։
Ճամփորթի մեկը էս տեսավ, ասեց։
Ի՞նչպես հեր ա նա, որ որդուն թողել
Ոտով, լիտր ու կես՝ ինքն իշին բազմել։
Ասածը ծերը լսեց, վեր եկավ,
Որդուն նստացրեց, ինքն առաջ ընկավ։
Մեկն էլ էն կողմիցն՝ իր զուռնեն փչեց։
«Երկուսդ էլ նստիք, ի՞նչ բան ա էդ մեծ»։
Սրան էլ լսեց լողլող հալևորն.
Ոտներն ճոլոլակ էն մեծ միրքավորն։
Հեր ու որդի որ իշի վրա բազմած՝
Չմտան քաղաքն, էլ մարդ չի մնաց,
Որ մատով նրանց ցույց չի տա՝ հանկարծ։
Բեղ, միրուք՝ բոլորն լավ սղալելով,
Ծափ տվին քամակիցն, վրեն ծիծաղելով։
Խղճի որ ճարը կտրվեց, վեր էկավ,
Իշի ոտները կապեց, մեկ փեդ լավ
Միջովն անց կացրեց, մեկ տուտն իր ուսին
Մեկը իր որդու՝ դրեց քամակին։
Քար ու ձոր բերան, ու աչք բաց արին։
Ճարն որ կտրվեց, ի՞նչ պետք է աներ,
Սիրտը չտարավ աշխարքի բաներ։
Հազար ուշունց ու անեծք կարթալով,
Էշը վեր առավ, քցեց ջուրն՝ լալով։
Գետի ղրաղին կանգնած՝ սուք արեց՝
«Լիս դառնա հոգիդ՝ ա՛յ իմ էշ»՝ ասեց։
«Ի՞նչ կըլեր, տանից չէինք դուրս էկել,
Ո՛չ ուրիշի լսել, ո՛չ մեր տունն քանդել։
Ինձ տեսնողը՝ թող՝ իր գլուխը լա,
Ուրըշի դնչին հեչ մտիկ չտա»։–
Ամենի խոսքին ականջ դնողը
Գլուխը կկորցնի, յա էլած ղուղը։
Ով լայաղ չանի, քեզ վերցնի, կարթա,
Թո՛ղ իր շնորքը պահի, մոտ չգա։
Քա՛ր ու չոլ ընկնիլ ի՞նչ մեկ մեծ բան ա,
Խոր խոր խոսալուցն ո՞վ ինչ կիմանա,
Խոսողին էլ՝ միշտ հասկացող պտի,
Թե չէ փուչ՝ քամին կառնի, կտանի։

Իմ կարծիքը

Ինձ այս առակը շատ դուր եկավ: Այս առակը ասում էր, որ պեպք է մարդկաց նկատմամաբ նեորղամիտ լինել , որ պետք չի լսել ուրիշի խորհուրդներին, ու չլսել ուրիշի բամբասանքները:

Առակներ

Ժանդ փուշը

Փըշին հարցըրին՝ թե ի՞նչ խեր ունիս,
Որ քարվանի բեռն մոտովդ անցնելիս,
Էլ բուրդ ու բամբակ դու չես հարցնում,
Միշտ քաշում, պոկում, բեռն խարաբ անում։
«Խերն ի՞նչ եմ անում», պատասխան տվեց
Անիծած փուշը ու գլուխը ցցեց։
«Խեր ուզեցողը՝ խեր էլ պետք է տա,
Իմ սրտի ուզածն էս չի մեկն էլ ա։
Էնդով ա հենց իմ սիրտըս հովանում,
Որ ուրշի՛ տունն եմ ես էսպես քանդում»։―
Էսպես տուն քանդող փշեր խիստ շատ կան,
Երանի՛ նըրանց մեկ օր կըրակին տան։

ԾԱՌԵՐՆ ՈՒ ԿԱՑԻՆԸ

Ծառերն որ մեշումն խիստ շատ զվիրն եկան
Կացնի ձեռիցը, ու էլ չիմացան,
Ի՞նչ անեն, իրանց գլուխը պահեն,
Խորհուրդ արին, մեկ ճար իրանց անեն։
«Կացինն ի՞նչ զատ ա, որ մեզ քյար անի»,
Ձեն տվեց նրանց՝ մեկը ծառերի։
«Մենք որ կոթ չտանք, կացինը կարա՞
Մեզ վնաս տա, կամ հեչ մեզ մոտանա»։
Թո՛ղ իմացողը ինքը իմանա,
Ու նհախ տեղը կացնի կոթ չտա։
Թե չէ սկիզբը իրան կկտրի,
Հետո փոշմանիլն բանի պետքը չի՛։

ՀԻՆԳ ՀԱՍՈՒՆ ՏԱՆՁԵՐԸ: ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

 
Եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, քանի որ կուզենայի, որ իմանա, որ ես գող չեմ եւ երբեք չեմ եղել: Փոխանակ որեւէ սուտ մոգոնելու (ինչը որ կարող էի անել), ճշմարտությունն ասացի ու մտրակվեցի: Ձաղկվելը հոգ չէ, քանի որ նախակրթարանում հաճախ էի մտրակահարվում: Սա դաստիարակությանս մասն էր կազմում: Երբեմն արժանի էի, երբեմն`ոչ: Պարոն Փոլարդի մտրակահարմանն արժանի չէի եւ հուսով եմ, որ նա կկարդա սա, եւ իրեն պիտի ասեմ, թե ինչու: Այդ օրն ի վիճակի չէի իրեն ասելու, քանզի չգիտեի, թե իմացածս ինչպես բացատրեի, ուրախ եմ, որ չեմ մոռացել, որովհետեւ հույժ կարեւոր է:

Գարնանային տանձերի մասին էր:

Ցցավոր ցանկապատով պատված այգում ծառեր էին աճում, սակայն ճյուղերից ոմանք ցանկապատից դուրս էին անցնում: Վեց տարեկան էի, բայց տրամաբանող: Ցանկապատը, տրամաբանեցի, կարող է պատսպարել միայն իր մեջ ամփոփվածը:

Ուստիեւ, ասացի, որ ցանկապատից այս կողմ աճող տանձերն իմն են, եթե, իհարկե, կարողանամ նրանց հասնել:

Չկարողացա: Սակայն սերն առ տանձերը խանդավառեց ինձ: Տանձերն ունակ էի տեսնել եւ գիտեի, որ ուզում եմ: Միայն ուտելու համար չէ, որ ուզում էի, դա բարբարոսություն պիտի լիներ: Դրանք ուզում էի, մանավանդ ուզելու համար: Տանձ էի ուզում, եւ այդ պահին սրանք էին ամենամերձավորներն ու փափագելիները: Ավելին, ուզում էի ուզել եւ ունենալ եւ ձեւը գտա:

Դպրոցի ճանապարհին պատահեց այդ, եւ ծառերը դպրոցից ընդամենը երկու շենք էին հեռու: Ծարավի էի աճող պտուղների անուշահամ հեղուկներին, ու նվազ շոշափելի բաների: Սա գողություն չի, ասացի:

Արկածախնդրություն էր սա: Նաեւ`արվեստ, նաեւ`կրոն, այս կարգի գողությունը պաշտամունքի ձեւ էր առնում: Սա գողություն չի, ասացի:

Եբրայեցի մի տղայի` Այզեքսին ասացի, որ ծառերի մոտ եմ գնում, ու նա ասաց, որ դա գողություն է: Դա ոչինչ չէր նշանակում, կամ էլ նշանակում էր, որ վախենում էր ինձ հետ գալ: Այդ պահին փույթ չէր, թե ինչ էր նշանակում, ու վազելով փողոցն ի վար, հեռացա դպրոցի բակից: Չգիտեի, որ դադարը մի քանի րոպե կտեւեր, բայց գիտեի, որ երբեք երկար չէր տեւի: Անշուշտ, ոչ շատ երկար: Իմ կարծիքով, այն պիտի տեւեր առհավետ:

Վեց տարեկան հասակում դեպի տանձեր վազելը բազում դասական գեղեցիկ բաներ էր պարունակում` երաժշտություն, բանաստեղծություն ու, թերեւս` պատերազմ: Ծառերին հասա շնչասպառ, բայց կայտառ ու ժպտուն: Տանձերը թխլիկ էին եւ ուտելու եւ ճյուղերից պոկվելու պատրաստ: Արեւը ջերմ էր ու բազում պայծառ բաների պահն էր` օդի, մարմնի ու մտքի:

Տերեւների արանքում տեսա տանձերը, թխլիկ ու ալ, կենաց ավիշը` արեւից, եւ ուզում էի: Սա մի բան էր, որի մասին չէի կարող խոսել երկրորդ դասարանում, քանի որ դեռ բառեր չէի գտել դրա համար: Խոսում էին միայն հեշտ բաների մասին, իսկ տանձերը հիմնական էին, եւ դյուրին չէր դրանց մասին խոսելը, եթե տանձերից տարբեր բան կարծեիր դրանք: Եթե պատահում էր, որ խոսում էին տանձերի մասին, սոսկ իբրեւ ապրանք էին նկատում, տասներկու հատը՝ այսքան, եւ ոչ թե հրաշափառորեն ապրող նյութի ձեւեր, տարօրինակ, հուզիչ եւ հիանալի: Տանձերի մասին մտածում էին ծառերից անջատ, եւ երկրից ու արեւից անջատ, ինչը որ տխմարություն էր:

Նրանք իմն էին, եթե կարողանայի հասնել: Նրանց տեսնելն իսկ բավականաչափ լավ էր, սակայն շաբաթներ շարունակ նայում էի նրանց: Ծառերը տեսել էի տերեւաթափից հետո: Տեսել էի տերեւների հայտնվելը, բողբոջների ծնունդը: Տեսել էի բողբոջների անհետելը` խակ ու պինդ ու կանաչ տանձերի երեւման ճնշման տակ:

Հիմա տանձերը հասուն էին ու պատրաստ, ու ես էլ էի պատրաստ: Եվ տանձերն ինձ Աստված էր պարգեւել:

Սակայն ուտելու համար չէի ուզում, այլ շոշափելու, զգալու եւ ճանաչելու համար: Համագրավ կյանքը, որ կարող էր քայքայվել, ճանաչելու եւ անմահացնելու համար:

Գողը կարող է լիապես արվեստագետ եւ փիլիսոփա լինել եւ, թերեւս, պետք է, որ երկուսն էլ լինի: Չգիտեմ, փիլիսոփայությունը հնարեցի գողությունն արդարացնելու համա՞ր, թե՞ գողությունն ուրացա, որ փիլիսոփայություն մոգոնեմ: Գիտեմ, որ անկեղծ էի տանձերն ուտելու հարցում, եւ գիտեի, որ որոշել էի դրանք ձեռք բերել ու մնալ անմեղ:

Հետագայում, երբ ինձ գող հորջորջեցին, տկարացա ու գրեթե հավատացի, թե գող էի, բայց դա ճիշտ չէր:

Եվ խնդուն էի ես տանձի ճյուղերի ներքո, սակայն ավերող ու վատնող մեկի ծիծաղը չէր իմը: Արվեստագետը մեկն է, որ նայում ու տեսնում է, եւ տեսողություն ունեցող ցանկացած անձ` կույր չէ:

Ես տեսնում էի տանձերը: Նախ նրանց տեսա աչքերով եւ հետզհետե նրանց տեսա մարմնիս բոլոր հյուլեներով, եւ ողջ սրտով: Հետեւաբար, նրանք իմն էին:

Նաեւ այն բանի համար, որ գտնվում էին ցանկապատից այս կողմ անցնող ճյուղերի վրա:

Վաղ հասակի դժբախտությունն այն է, որ չի կարողանում խոսել, երբ ամենից շատ ասելիքն ունի, եւ հասուն տարիքի տրտմությունն էլ այն է, որ շատախոս է, երբ մոռացել է որտեղից սկսել եւ ինչ լեզու գործածել: Օհ, այո, սխալ ենք դաստիարակված, ճիշտ որ, գոնե գիտենք, որ մոռացել ենք:

Չէի կարող հասնել նրանց, եւ ուրեմն փորձեցի ցատկել, ինչը որ հիասքանչ էր: Նախ ցատկեցի ճյուղ բռնելու եւ ինձ մոտեցնելու մտքով, բայց երկու կամ երեք անգամ ցատկելուց հետո շարունակեցի ցատկել, քանի որ ցատկելը հիասքանչ էր:

Տանձերը տանձերից առավել բան կարծելու պես էր: Երկրից փոքր-ինչ պոկվել դեպի վեր, ներքուստ եւ արտաքուստ, ու հետո հանկարծ ձայնելով դառնալ դեպ նա, լինել միս եւ մսից առավել մի բան եւ լի նրանով: Եվ ցատկեցի բյուր անգամներ:

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, եւ հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլեւս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, եւ թե՛ ցատկելու հայտնագործությունը:

Սակայն խոսքով միանգամայն անբացատրելի: Չէի դադարում մտածելուց, որ ինձ պիտի հարցաքննեին, եւ ես բացատրելու բառեր պիտի չգտնեի: Միայն գիտեի, որ գիտեի:

Չորացած մի ճյուղով հինգ տանձ իջեցրի, անշուշտ բազում այլք եւս կային, սակայն հինգ հատը զատեցի, նրանք, որ ամենից շատ էին պատրաստ: Մեկը կերա: Չորսը տասը րոպե ուշացումով դասարան տարա` դրանք որպես ուշացման պատճառ ի ցույց դնելով: Չեմ հիշում, թե ինչ ասացի, բայց հասուն տանձերը ցույց տվեցի:

Դա ակնթարթային անհասկացողություն առաջացրեց, եւ հասկացա, որ ինձ գողի տեղ են դնում, ինչը որ թե շփոթեցուցիչ էր, թե վիրավորական, ասելու ոչինչ չունեի, քանի որ տանձերն ունեի: Նրանք ինքնին փաստ էին եւ արդարացում, ու շլմորել էի, քանի որ օրիորդ Լարքինի համար տանձերը լոկ փաստ էին: Կարծում էի, թե ավելի ողջամիտ պիտի լիներ, քանի որ երկար էր ապրել եւ ուսուցչուհի էր:

Նա խիստ գտնվեց ու շատ բաներ ասաց: Միայն հասկացա, որ զայրացած էր եւ համամիտ էր, թե հարկ էր, որ պատժվեի: Մանրամասները աղոտել են, սակայն հիշում եմ դպրոցի գրասենյակում, ինքս ինձ փոքր-ինչ գող զգալով նստելս, սպասելով մեր տնօրենին` պարոն Փոլարդին:

Տանձերն իր գրասեղանի վրա էին, անշուշտ, լոկ փաստ: Տրտմակերպ էին նրանք, եւ ես սարսեցի:

Այլեւս բան չկար, եւ ուրեմն մի տանձը կերա: Քաղցր էր, ավելի քաղցր, քան նախորդը, որ կերել էի ծառի մոտ: Միջուկը մնաց ափիս մեջ, այնտեղ մոլեգին տրորվելով: Չկարողացա միջուկի համար արվեստալի կիրառում գտնել եւ ահաբեկված սկսեցի մտածել` տանձի միջուկն ո՞ւմ է պետք, այ հիմար եւ այլն: Միջուկը պետք է նետվեր, բայց շուրջբոլորը միայն պատեր ու պատուհաններ էին:

Միջուկն էլ կերա, ափիս մեջ մի քանի կուտ մնաց: Դրանք էլ գրպանս դրի, մտորելով սեփական տանձենիներ աճեցնելու մասին:

Մի տանձը հետեւեց մյուսին, քանի որ երկյուղած էի ու խորշում էի ինքս ինձ գող զգալուց: Հակագեղագիտական փորձարկություն էր, քանի որ բերկրանք չէի զգում:

Պարոն Փոլարդը վերջապես եկավ: Նրա հայտնությունն ասես կործանման գալուստն էր, եւ երբ նա հազաց, կարծես թե ողջ աշխարհը ցնցվեց: Հազաց անթիվ անգամ, բազում անգամ խստամբեր նայեց ինձ, եւ այնուհետեւ ասաց. «Իմացա, որ տանձեր ես գողացել: Ո՞ւր են»:

Կարծեցի, թե տանձ էր ուզում, եւ այդ պատճառով շատ ամաչեցի, որովհետեւ իրեն տալու ոչինչ չունեի, բայց կարծում եմ՝ նա հակառակը հասկացավ, թե ես ամաչում էի գող լինելուս համար:

Հետո իմացա, որ պիտի պատժվեմ, քանի որ նա իմ ամոթից օգուտ էր քաղում:

Տհաճ էր նրան ասել, որ գողացել էի, քանի որ չէի գողացել: Ես տանձերը տեսել էի դեռեւս տանձ չեղած: Տեսել էի ծառի մերկ ճյուղերը: Տեսել էի տերեւներն ու բողբոջները, եւ շարունակել էի տեսնել մինչեւ նրանց պատրաստ լինելը: Հասունները ինձ էին պատկանում:

— Կերա նրանց,- ասացի:

Ափսոս, որ չկարողացա նրան ասել, որ տանձերը չէի գողացել, քանի որ ես ստեղծել էի նրանց, բայց կարողացա ասել այն, ինչ մյուսներն էին ակնկալում:

— Կերա՞ր տանձերը,- ասաց նա, եւ ինձ թվաց, որ բարկացած էր:

Այդուհանդերձ ասացի.

— Այո, պարոն:

— Քանի հատ,- ասաց նա:

— Չորս,- ասացի:

— Չորս տանձ գողացար,- ասաց նա,- հետո կե՞րար:

— Ոչ, պարոն,- ասացի,- հինգ հատ: Մեկը ծառի մոտ կերա:

Ամեն բան խճճվեց, եւ ես հասկացա, որ չեմ կարող տակից դուրս գալ: Ունակ չէի մտաբերելու ինքնուրույն որեւէ խոսք, եւ կարողացածս միայն այն էր, որ հարցերին պատասխանում էի այնպես, որ ինձ պատժելն արդարանար, եւ նա ինձ պատժեց:

Կաշվե փոկով լավ մտրակեց ինձ, ու ես սաստիկ լաց եղա: Այնքան էլ չէր ցավեցնում, որքան լացիցս կարող էր թվալ, սակայն հարկ էր՝ արտասվեի, քանի որ ինձ համար շատ տարօրինակ էր թվում, որ որեւէ մեկը նույնիսկ մտքի ծայրով չէր ըմբռնում, թե ինչու էի պոկել այդ հինգ տանձերը, եւ ինչո՞ւ այն չորսը դասարան էի տարել, մինչդեռ կարող էի դրանք ուտել եւ մի սուտ մոգոնել, թե մի օտարականի ճանապարհ եմ ցույց տվել, կամ դրա նման մի բան:

Գիտեմ, որ օրիորդ Լարքինը մահացած է, սակայն եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, որովհետեւ իր համար եմ գրում, եւ հիմա ասում եմ, որ չգողացա տանձերը, ես արարեցի նրանց, եւ չորսը դասարան տարա, քանի որ գեղեցիկ էին, եւ ուզում էի, որ մյուսներն էլ տեսնեին, այնպես, ինչպես ես էի տեսնում: Ոչ մի քինախնդրություն, պարոն Փոլարդ, բայց մտածեցի, թե պարտավոր էի ձեզ պատմել այդ օրվա իրողությունը:

Թարգմանությունը՝ Վարդան Ֆելեշեթյանի

ԱՆՈՒՆԴ ՏԱԼԻՍ

ԱՆՈՒՆԴ ՏԱԼԻՍ
Հայաստա՛ն, անունդ տալիս,

Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ, —
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առտույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Հարցեր և առաջադրանքներ`

Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնուրյամբ բացատրի`ր:

Առտույտ- ցուպ-Ձեռքի գավազան, ձեռնափայտ, Մահակ, դագանակ

Գտիր այն մակնդիրներն, որոնք Հայաստանի բնությունն են ներկայացնում:

Ըստ բանաստեղծության ինչպիսին է այն:Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առտույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:
Տրված պատկերնը բացատրիր.
լքված թոնիր; մամռոտած խուփ-հնացած կափարիչ խոռոչում մասրենու վարսաթափ թուփ-բերքը թախված մասրենու թուփ աշխարհի քարերին մաշված,-ամբողջ աշխարհը շրջագայած աշխարհից խռոված ցուպ-կտրված:

Բանաստեղծության մեջ ինչ զգացում է արտահայտված:Բանաստեղծության մեջ արտահայտված է կարոտ:
Նկարիր բանաստեղծության էջը

Տնային աշխատանք

1.Գտեք թվի բոլոր բաժանարարները.
36-1,2,3,4,6,9,12,36

2.Ինչպիսի՞ զույգ թվերը և ինչպիսի՞ կենտ թվերն են բաժանվում 5-ի:
զույգը պետքե վերջանա 0-ով: Իսկ կենտը 5-ով

3.Հայտնի է , որ թիվը բաժանվում է 9-ի, ի՞նչ թվանշան պետք է գրված լինի *-ի փոխարեն:
1110

4.Գտեք 120 և 72 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը.
120-1, 2, 3, 4, 6, 8…

72-1, 2, 3, 4, 6, 8…

(120 և 72)=8

5.Գտեք 120 և 72 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը.
[120-72]=360

6.Գտեք այն պարզ թվերը, որոնք *-ի փոխարեն տեղադրելուց հետո կստացվի ճիշտ անհավասարություն.
8 x 2 < 72

7.Բաղադրյալ թվերը վերլուծեք պարզ արտադրիչների.

428-

400-

250-

8.Ուղղանկյան լայնությունը հավասար է 8 սմ-ի: Ի՞նչքան պետք է լինի ուղղանկյան երկարությունը, որպեսզի նրա մակերեսը փոքր լինի 72 սմ2-ից , ընդ որում, երկարությունը արտաահայտված լինի պարզ թվով: Գրեք բոլոր հնարավոր տարբերակները:

Հայոց լեզու

255.Ա)եզակւ  բ) հոգնակի

256.բայն ունի երկու թիվ եզակի և հոգնակի :

257.Գոյական, անձնական դերանունները:

258. Նախադասությունից այնպիսի բառ հանի՛ր, որ նախադասության միտքը չփոխվի (փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ է այդպես):
Ես անհամբեր սպասում եմ նոր թռիչքի:
Դու հանգիստ նստել ես, կարծես ոչ մի տեղ էլ չես գնալու:
Մենք ամեն ինչ պատմել էինք, դու ավելացնելու բան չունեիր:
Նա որտեղի՞ց էր գտել այդ հին իրերը:
Նրանք անպայման կգան, դու սպասի՛ր:
Նա մեծահոգաբար թույլ տվեց, որ ես նորից սկսեմ:
Դու մի քիչ էլ սպասի՛ր, հետո գնա:
Դուք ամռանը սարերում եղել ե՞ք:
259. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:
Ա. Երգում եմ, բերել եմ, լսեցի, լռեմ, կգամ, պիտի բարձրանամ:
Երգում ենք, բերել ենք, լսեցինք, լռենք, կգանք, պիտի բարձրանանք:Առաջին դեմք
Բ. Երգում ես, բերել ես, լսեցիր, լռես, կգաս, պիտի բարձրանաս:եիկորդ դեմք
Երգում եք, բերել եք, լսեցիք, լռեք, կգաք, պիտի բարձրանաք:
Գ. Երգում է, բերել է, լսեցի, լռի, կգա, պիտի բարձրանա:երրորդ դեմք
Երգում են, բերել են, լսեցին, լռեն, կգան, պիտի բարձրանան:

260. 259-րդ վարժությունը կարդա՛ և վերականգնելով գործողություն կատարողը՝ պարզի՛ր, թե բայերից բացի, ո՞ր բառերը դեմք ունեն:

Գոյական, անձնական դերանուն, բայ: