Ծովի Տղան

Մայիսի մի պարզ ու պայծառ օր, երբ գարնան մռայլ մառախուղներից հետո Սևանի ջրերը առկայծում էին ու ծիծաղում, մենք ջուրը մտանք ռետինե նավակներով ու ցած մեկնեցինք մեր կարթերը: Մեր դիմաց միջնադարյան Այրիվանքն էր թառած ծովափնյա ժայռին՝ իր մամռոտ գմբեթներով, մի այլ ժայռի գագաթին բարձրանում էր Աշոտ Երկաթի հինավուրց ամրոցի մի կիսավեր աշտարակը: Գյուղից հեռու, այդ աշտարակի ստորոտում ժայռերի ու հրաբխային քարակույտերի մեջ ճերմակին էր տալիս մի տնակ: Նրանից մի մարդ դուրս եկավ ու ձայն տվեց մեզ. -Էդտեղ ձուկ չկա, ափ եկեք, ձեզ լավ ձկան տեղ ցույց տամ…

Թիավարեցինք դեպի ափ: Մարդը,-հիսունն անց, քամհարված դեմքով մի ձկնորս,-շատ սիրալիր ընդունեց մեզ: -Առաջ գնանք իմ օջախը՝ հաց կերեք, հետո ձկան տեղը ցույց կտամ, — առաջարկեց մարդը: Հրաժարվեցինք: -Եթե ուզում ես մեզ հյուրասիրել, հենց հիմա ցույց տուր մեզ մի տեղ, ուր ձուկն առատ լինի, — ասաց իմ ընկեր Լորիսը՝ կարթը հավաքելով: -Ցույց կտամ, բայց ծովին ծանոթ մարդ է պետք ձեզ հետ, — ասաց ձկնորսը: -Քանի որ, — շարունակեց նա, — մեր Սևանը խենթ բնություն ունի, կարող է խամ մարդկանց վնասել: Որ Սևանն, իրոք «խենթ» է, ես դա իմ փորձով վաղուց գիտեմ, ուստի համաձայնեցինք մարդու առաջարկին:

Մեր խոսակցության ընթացքում թշիկները բրոնզագույն, սև աչքերը ծիծաղկոտ մի սիրուն պատանի մոտեցել էր մեզ և ամոթխած հետաքրքրությամբ զննում էր մեր նավակները: -Ալբե՛րտ, սրանց կտանես Պղպղջակները, — պատվիրեց մարդը պատանուն և օգնեց մեզ նավակ նստելու: Մեր փոքրիկ առաջնորդը շատ ամաչկոտ և շատ քչախոս դուրս եկավ: Նա ծնվել ու մեծացել էր այս մենավոր տանը և, ըստ երևույթին, քաղաքից եկած մարդու հազվադեպ էր հանդիպել իր կյանքում: Նավակները թեթև սահում էին լճի անկնճիռ մակերեսին, իսկ զմրուխտ հագնող լեռներից եկող հովը մեղմորեն շոյում էր մեր դեմքերը: Հարցուփորձ արինք և մինչև տեղ հասնելը այդ քչախոս պատանուց հազիվ կարողացանք այսքանն իմանալ, որ սովորում է հարևան Այրիվանի դպրոցի չորրորդ դասարանում և որ իր հայրը կոլտնտեսության որմնադիր Արամ Դադիկյանն է: Ափից շատ չէինք հեռացել, երբ նկատեցինք որ լճի մակերեսը պատած է պղպջակներով: -Ծովի տակից աղբյուրներ են դուրս գալիս, — պատասխանեց մեր հարցին Ալբերտը քաշվելով և ավելացրեց. — Արդեն հասել ենք ձկան տեղը… Եվ մենք, որ դարձել էինք խիստ անհամբեր, իսկույն պատրաստեցինք մեր կարթերը. տեսնենք ինչե՞ր պիտի հանենք փորձված ձկնորսի ցույց տված այս խորքերից… Բայց Արամ Դադիկյանի «ձկնառատ տեղը» ամուլ դուրս եկավ. ամբողջ մի ժամ անցավ՝ կարթերին ձուկ չէր մոտենում: Մինչդեռ շրջապատում մեկ այստեղ, մեկ այնտեղ ջրից վեր են թրչում հաստլիկ կողակներն ու արծաթակող իշխանները, չրմփոցով նորից ցած են ընկնում ու խռովում մեր հոգիները: -Ի՞նչ է պատահել, Ալբերտ, — խոսեցնում եմ ես: -Եղանակը լավ չի, — ցածրաձայն պատասխանեց նա: Ընկերս զարմացած հարցրեց. -Բա սրանից էլ լավ եղանա՞կ. արև, խաղա~ղ… -Խաղաղը լավ չի,- առարկեց Ալբերտը մի փոքր համարձակություն առնելով:- Խաղաղ ժամանակ ձկները ջրի երես են բարձրանում խաղում, կամ՝ մոծակ բռնում… Տեսե՞ք, մոծակի համար է ջրից դուրս թռչում: Հիանալի բացատրություն. մեր կարթերը լճի հատակին են՝ տասնհինգ մետր խորության մեջ, ուր իշխան ձկան «ավլաղներն» են՝ նրանց արոտները: Բայց հիմա նրանք վեր են բարձրացել՝ մայիսյան արևի տակ զվարճանալու: Աժդահակի ձյունոտ բարձրունքից փչեց հողմը, լճի հարթ մակերեսը կնճռոտվեց: Քամին փչեց տարավ ջրի վրա կուտակված մոծակների շեղջերը, արևն էլ մտավ ամպի տակ: Չքացավ դյութիչ արևը. վերացան ճանճ ու մոծակ: Հիմա, որ ձկները կիջնեն հատակը՝ իրենց «ավլաղները», ուր մեր կարթերն են: Եկա~վ… Եկավ առաջին ձուկը՝ թպրտալով, դիմադրելով, պարանով բռնված վայրենի քուռակի նման թափահարելով, դես-դեն նետվելով… Նայում էր մեր փոքրիկ ուղեկիցը մեր խանդավառված դեմքերին, լսում էր մեր բերկրանքի ճիչերը և ներողամտորեն ժպտում: Նրա հայացքի մեջ կարելի էր կարդալ. «Ի~նչ մեծ բան է, որ այդքան ուրախանում եք»: Իրավունք ուներ մեզ հեգնելու այդ փոքրիկ ձկնորսը: Հաջորդ օրը մեզ պատմեցին, որ երեք տարի առաջ ձմեռը նա ծակել է սառույցը, կարթը կախել ու այնպիսի մի ձուկ է բռնել, որ ուժը չի պատել ջրից հանելու: Գնացել է գյուղից մարդիկ կանչել, եկել են ջրից հանել վեց կիլոգրամ կշիռ ունեցող ահռելի «յաբանին»: Ութ տարեկան հասակում այդպիսի ձուկ բռնողն իհարկե հիմա մեզ պիտի նայի արդեն փորձված ձկնորսի աչքով: Քամին դադարեց, նորից ձուկը չքացավ: -Ալբերտ, լսել եմ, որ Նորադուզի կողմը շատ ձուկ կա, չքշե՞նք այն կողմը, -հարցրեց մեր ընկեր Ռենիկը: Տղան նայեց երկնքին ու ոչինչ չպատասխանեց: Խոսեցինք, պարզվեց, որ եթե մեկ կիլոմետր ևս խորանանք, ձուկը կառատանա: Առանց մեր առաջնորդի տատանումները հաշվի առնելու, իմ տաքարյուն ընկերները սկսեցին թիավարել դեպի լճի խորքը: Տղան չդիմադրեց, բայց նրա սև սաթ աչքերի մեջ կարդում էի, որ ափից հեռանալը իր սրտով չի: -Լողալ գիտե՞ք, — հարցրեց ինձ ամաչելով: -Ոչ: Հենց ցած ընկա՝ քարի նման իջնելու եմ հատակը, — ծիծաղելով խոստովանեցի ես: -Դա լավ չի,- կարմրելով դիտեց տղան և Աժդահակի բարձունքը հայացքով քննելուց հետո ավելացրեց, — քիչ հետո բոբոլոզը կգա… -Ո՞վ է բոբոլոզը, — հետաքրքրվեցի ես: Տղան շփոթվեց: -Հիմա կտեսնենք թե ով է բոբոլոզը, — քիչ հետո ասաց նա: Ապա մի փոքր լռելուց հետո ավելացրեց, — ե´տ դառնանք, առաջ գնալը լավ չի… Ի՞նչն է անհանգստացնում այս պարզ ու պայծառ օրը տղային: «Երևի վախենում է երեխան», — մտածեցի ես: Մենք չգիտեինք, որ լճափին մեծացած այդ տղան ոչ միայն երկնքի նշաններից ու քամու ուղղությունից, այլև իր բնազդներով զգում է, թե ինչպես վտանգն անձայն, բայց արագությամբ մոտենում է մեզ: Ես տեսնում էի, թե ինչպես տղան հոտոտում է օդը և դա երևում էր նրա դողդողացող ռունգներից: -Ասացեք առաջ չգնան, — նորից պնդեց նա: Ես ընկերներիս, որ հարևան նավակում էին, պատմեցի տղայի ենթադրությունների մասին: Եվ դա առիթ եղավ, որ կատակի ու ծաղրի նյութ դառնա Ալբերտի ասած բոբոլոզը: Սկսեցին ձեռ առնել տղային: -Բոբոլոզը ե՞րբ է գալու, Ալբերտ: -Բոբոլոզդ ոտով է գալո՞ւ, թե նավով: -Բոբոլոզին կոտոշներ ունի՞… Տղան ամաչելուց այնպես էր շփոթվել, որ չգիտեր գլուխը որտեղ թաքցնի: Բայց Սևանի բնությունն իր զավակին շատ շուտ հանեց անհարմար վիճակից. պտտահողմը ափի ավազներից արշավող սյուներ կազմեց, փոշու մառախուղ բարձրացավ և ամբողջ թափով եկավ մեզ վրա… Խաղաղ լիճը միանգամից ճերմակեց վշշացող ու շառաչող փրփուրներից: Ահռելի հողմի ուժից քշված ալիքներն այնպես էին շտապում դեպի մեզ, որ իրար շալակ էին բարձրանում, նորից լեռնանում, նորից առաջ վազում… Եկան փրփրած բաշերով հասան մեզ և մեր նավակները թեթև տաշեղների նման դես-դեն նետեցին: Այ քեզ բոբոլո~զ… -Խարիսխները գցեցինք,-գոչեցի ես ընկերներիս: Բոբոլոզին խարի՞սխ կդիմանա. պոկեց տարավ և հաջորդ րոպեին ջրի փրփրած դեզերի մեջ մենք կորցրինք իրար: -Քիթը ալիքի կողմը պահի, որ նավակը շուռ չգա, — ամոթխածությունը մի կողմ դնելով, Լորիսին խորհուրդ տվեց մեր պատանի առաջնորդը: — Տո´ւր, թիակներն ինձ տուր, — խնդրում էր նա: Բայց Լորիսը փորձված թիավարող էր և թիակները ոչ ոքի զիջելու մտադրություն չուներ: Համաչափ հարվածներով նա թե´ դիմագրավում էր կատաղի ալիքներին և նրանց խորխորատներից հաջող դուրս բերում նավակը և թե´ նրա ընթացքը ուղղում էր դեպի հեռվում ճերմակին տվող հրվանդանը: Առափնյա գյուղերից բազմություն էր հավաքվել աղետյալներիս դիտելու, բայց մրրիկը մեզ այնքան հեռու էր քշել, որ ափին խռնված մարդիկ մրջյունների չափ էին երևում: Երկար տևեց պայքարը մեր և Ալբերտի ասած «բոբոլոզի» միջև: Վերջապես թշշացող ու եռացող լայնատարած դաշտի մի անկյունում մի սև կետ երևաց, որ արագությամբ մեծանում էր. շրջանի իշխանությունը նավ էր ուղարկել մեզ փրկելու… *** Խե´նթ է, խե´նթ մեր Սևանը: Մեզ սրտաճաք անելուց հետո տես ո~նց է խաղաղվել: Ու, երես առած գեղեցկուհու նման մեկնվել է իր զմրուխտ անկողնակալում, ու նազում է պչրանքով ու այնպես է ձևացնում, թե քիչ առաջվա լաչառը ինքը չէր, — անվայել արարք իսկի իրեն թույլ կտա՞ որ… Նայում է մեզ ամբարտավան դշխուհու հեգնանքով ու մտքում ծիծաղում է մեզ վրա. «Վախկոտնե~ր…»: Մենք թաց շորերով պառկել ենք ափի ավազներին ու հանգստանում ենք մեր կրած սարսափներից հետո: Իսկ արևը~, մայիսյան սքանչելի արևը գորովագութ մոր նման գուրգուրում է մեզ՝ կարծես մեղմելու համար այն տանջանքները, որ կրեցինք կատաղած տարերքից: Նորից այնպես խաղաղ ու մեղմ էր շրջապատում, կարծես փոթորիկն ու մրրիկը անծանոթ բաներ են այդ երկրի համար: -Չնստե՞նք նավակները, — անհամբեր հարցրեց Ռենիկը: -Նստե~նք, — համաձայնեցի ես: — Բայց միայն՝ Ալբերտի թույլտվությամբ… Նախ թող նայի երկնքի նշաններին ու որոշի, հո բոբոլոզն էլ չի՞ գալու… Իմ այս մեծարանքից տղայի թուխ ճակատին քրտինքի կաթիլներ շարվեցին: -Չէ´, էսօր էլ բոբոլոզը չի գա, — ասաց նա՝ Աժդահակի չալ ընկած բարձունքներին նայելով: Եվ մենք պատրաստեցինք մեր կարթերն ու նորից նստեցինք մեր նավակները: Իսկապես որ խենթ է մեր Սևանը: Բայց մենք հո նրանից պակա՞ս խենթ չենք:

 

Ինքնաստուգում ռուսերեն

Прочитайте текст и выполните задания.
В маленьком тихом городке жил учёный Эгмонт Дрэп.Здесь пятнадцать лет назад он начал свой большой научный труд.Все эти годы он вёл полунищенское существование, отказывая себе во всём. Всё свободное время он посвящал своему труду, забывая часто о еде и сне.Он ничем не интересовался, кроме своей работы и дочери Тавинии.Когда девочке было десять лет, умерла её мать. После смерти матери Тави жила у родственников и ездила домой только по большим праздникам.Однажды Дрэп получил телеграмму, что Тави едет одна к нему. Он собрался встречать её, но среди бумаг никак не мог найти деньги, которые хранил к приезду дочери. Большая рукопись мешала учёному.Тогда он вынул несколько пачек рукописи из ящика и положил их по рассеянности в мусорную корзину, а когда нашёл деньги, то забыл положить рукопись обратно в шкаф.Он уехал на вокзал, а в это время приехала Тави. Увидев страшный беспорядок в квартире, она решила всё убрать. Затопила камин, сложив туда всю бумагу из корзины, расставила мебель, положила на стол чистую скатерть.Отец и дочь любили друг друга и были рады встрече. Вдруг Дрэп спросил: “ А где ты взяла дрова для камина?” “ Я сложила в камин всю бумагу из мусорной корзины.” Отцу показалось, что он летит в пропасть и разбивается о камни… Машинально он выключил свет и за эти несколько секунд поседел.Девочка включила свет и сказала: “Я торопилась закончить уборку к твоему приходу. Почему ты плачешь? Где ты так запылил волосы?”Голосок дочери вернул ученого к жизни и сохранил ему разум. Тави была счастлива. Дрэп страдал. Ведь он потерял труд всей своей жизни. Но он понял, какое счастье для неё видеть отца в чистоте и тепле. Было бы жестоко разрушить её счастье. И он нашел в себе силы заговорить: “Я не буду больше плакать.Ты уедешь, а мне понадобиться ещё пять лет для работы, но я буду вспоминать твое сердце и твои заботливые руки… Я только теперь понял, что есть движения сердца, за которые стоит заплатить целой жизнью.”
1. Озаглавь текст.
Выберите правильный ответ.
1. Кем был Эгмонт Дрэп?
а) врачом
б)учителем
в)ученым
г)инженером
2. Тавиния жила у…
а) у бабушки
б) у друзей
в) у соседей
г) у родственников
3. Эгмонт Дрэп жил…
а) в большой деревне
б) в маленьком городке
в) в столице
г)в провинции
4. Однажды отец получил…
а) письмо
б) посылку
в) бандероль
г) телеграмму
5. Эгмонт Дрэп забыл положить рукопись обратно…
а) в сейф
б) в шкаф
г) в комод
д) в ящик
6. Выберите правильный вариант ответа
Почему у Дрэпа запылились волосы?
а) испачкал их
б) поседел
в) постригся
г) причесался
7.Найдите в тексте синонимы к данным словам и запишите их.
Работа –труд
Торжество-праздник
Ужасный –страшный
Бедствующее –
Спешила –.
8.Найдите в тексте антонимы к данным словам и запишите их.
Громкий –низкий
Разрешал –
Вечность –
Забывать –
Построить –

Ինքնաստուգում մայրենի

Փիղը ցամաքում ապրող կենդանիներից ամենախոշորն է: Նրա քաշը հասնում է 10 տոննայի, իսկ հասակը` 3-ից 4 մետրի:

Փիղը ցամաքում ապրող կենդանիներից ամենախոշորն է: Նրա քաշը հասնում է տաս տոննայի, իսկ հասակը` երեք-ից չորս մետրի:

Փղերը բնակվում են Աֆրիկայում և Հնդկաստանում: Այս խելացի կենդանիները ապրում են 60 և ավելի տարիներ: Չնայած իր ահռելի չափերին` հսկան կարող է 1 ժամում վազել 30-ից 40 կիլոմետր: Փղերը այնքան սուր հոտառություն ունեն, որ 3 կիլոմետր հեռավորությունից իրենց կնճիթով տարբերում են այս կամ այն հոտը: Փղի ժանիքները` 2 մետր երկարությամբ և 45 կիլոգրամ քաշով, չափազանց թանկարժեք են: Այս վիթխարի կենդանին օրական կլանում է 230 կիլոգրամ բուսական կեր և 100 լիտր ջուր:

Նորածին փղիկի հասակը 1 մետր է, իսկ քաշը` 120 կիլոգրամ: Այս փոքրիկը 5-6 տարի շարունակ օրական 9 լիտր կաթ է ստանում իր մայրիկից, մինչև որ մեծանում է և դառնում իր ցեղակիցների ընտանիքի արժանի անդամ:

· Թվերը փոխարինիր բառերով.

9-ինն, 10-տասը, 19-տասնիննը, 30-երեսուն, 33-երեսուներեք, 40-քառասուն, 48-քառասունութ, 50-հիսունութ, 66-վաթսունվեց, 70-յոթանասուն, 89-ութսունիննը, 90-իննսուն, 100-հարյուր, 105-հարյուր հինգ, 127-հարյուր քսանյոթ, 482-չորս հարյուր ութսուներկու, 1735-հազար յոթ հարյուր երեսունհինգ, 1999-հազար իննը հարյուր իննսունիննը:

· Քանակական թվականները արտահայտիր բառերով և յուրաքանչյուրից կազմիր դասական թվական;

2-երկրորդ, 3-երրորդ, 9-իններորդ, 13-տասներեքերորդ, 14-տասնչորսերորդ, 19-տասնիններորդ, 30-երեսուներորդ, 46-քառասունվեցերորդ, 81-ութսունմեկերորդ, 100-հարյուրերորդ:

· Տրված բառերի իմաստներն արտահայտիր բառակապակցություններով և գրիր, թե ինչ են նշանակում եռ /եր/ և քառ արմատները.

· Օրինակ` քառակուսի- չորս կողմ ունեցող:

Եռանկյուն-երեք կողմ ունեցող, եռաբլուր-երեք բլուր ունեցող, եռագագաթ-երեք գագաթ ունեցող, երեսուն-երեք տասնյակ ունեցող, քառանկյուն-չորս անկյուն ունեցող, քառասուն-չորս տասնյակ ունեցող, քառատեղ-չորս տեղ ունեցող:

Ինքնաստուգում մայրենի

Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտիր ածականներով.
Յոթ գլուխ ունեցող-յոթ գլխանի, երկու երես ունեցող-երկերեսանի, երկու փող ունեցող-երկփողանի, եռանդով օժտված-եռանդուն, շատ բուրդ ունեցող-բրդոտ, գույն ունեցող-գունավոր, մեծ ուժ ունեցող-շատ ուժեղ, երեք տարի-Եռամյա /ամ/ տևող: /1 միավոր/

• Տրված բառերից կազմիր ածականներ.
Սիրտ և առյուծ-սրտառյուծ, արև և շող-արևաշող, տերև և փուշփշատերև, երանգ և երփն-երփներանգ, պսակ և ձև-ձևապսակ, ձայն և վիշապ-վիշապաձայն, դատարկ և գլուխ-դատարկագլուխ, շեկ և հեր-շեկահեր, սուր և ծայր-սրածայր: /1միավոր/

1. Կարդա տեքստը.
Սիրում եմ անձրևը, երբ նոսր վարագույրներով կախվում է սևագորշ ամպերից և տիեզերական ցնցուղի նման իր տարափի տակ առնում հանդ ու անդաստան:
Սիրում եմ շռնդալի անձրևը՝ ջրառա’տ,ծանր,որ աղմկալի հարվածում է տանիքներին ու ջրհորդաններով գահավիժում ցած , և որին սաղարթախիտ ծառերը, միայն վայրկյաններ դիմադրելուց հետո , թևաթափ ու խոնարհ հնազանդվում են լուռ:Հանկարծահաս հորդ անձրևը, անակնկալ տեղատարափը,որ հեղեղում է արար աշխարհ և շեկ առվակներով իջնում մեր լեռների լանջերից: Սիրում եմ անձրևը ամառվա երկարատև երաշտին,երբ թոշնած բույսերը ուշքի են գալիս և վերակենդանացող արարածների նման <> են քրթմնջում հրճվանքով: Սիրում եմ և գարնանամտի անձրևը,որին ուղեկցում են ամպերի առաջին որոտներն ու հրեղեն կայծակները,որոնք կարծես գարնան առաջին համբավաբերներն են,նրա հաղթական մուտքն ազդարարողները: Սիրում եմ անձրևը իր բոլոր ձևերով,իր բոլոր արտահայտություններով: Սիրում եմ և՛ գարնան ուրախ անձրևը,որ անթիվ կյանքեր է արթնացնում երկրի վրա, և՛ աշնան մելամաղձոտ ու տևական անձրևը,որ թախիծ է բերում ու տխուր հուշեր: Երբ սկսվում է անձրևը,ես դուրս եմ գալիս ու քայլում բաց երկնքի տակ: Թող թափվի՛ բոլոր կյանքերին կյանք տվող երկնային հեղուկը:

2. Դուրս գրիր`
Ա. Ամենագեղեցիկ /4 հատ/
Բ. Ամենաանսպասելի բառակապակցությունները /2 հատ/ /2միավոր/

սևագորշ ամպեր,սաղարթախիտ ծառերը,հորդ անձրև,նոսր վարագույրներ:

շեկ առվակներով,նոսր վարագույրներ:
3. Ինչպես ես հասկանում` մելամաղձոտ անձրև. 2-3 նախադասությամբ բացատրիր: /2միավոր/

4. Դուրս գրիր այն տողը /տողերը/, որտեղ նկարագրված անձրևը դու էլ ես սիրում: Ընտրությունդ պատճառաբանիր: /2միավոր/

Սիրում եմ անձրևը, երբ նոսր վարագույրներով կախվում է սևագորշ ամպերից և տիեզերական ցնցուղի նման իր տարափի տակ առնում հանդ ու անդաստան:

Ես սրում եմ այդ անձրևը որովհետև շատ գեղեցիկ է

5. Դուրս գրիր 5 որակական ածական. կազմիր դրանց համեմատության աստիճանները: /2միավոր/

ծանր-ծանր ավելիծանր, ամենածանր, ամենիցծանր

խոնարհ-ավելիխոնարհ, ամենախոնարհ, ամենիցխոնարհ

հորդ-ավելիհորդ, ամենահորդ, ամենից հորդ

նոսր-ավելինոսր,ամենանոսր, ամենիցնոսր

ուրախ-ավելիուրախ,ամենաուրախ,ամենիցուրապ

ՍՈՎՈՐԱԿԱՆՆ ԱՄԵՆԱԱՆՍՈՎՈՐՆ Է

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև:

-Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…

-Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.

-Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

Լեոնիդ Ենգիբարյան

Հարցեր և առաջադրանքներ՝

1.Կարդա և պատմիր:
2.Ինչպիսին էր գետակը.պատճառաբանիր պատասխանդ:

Գետակը գոռոզ էր և մեծամիտ, որովհետև դա երևում էր առաջին իսկ տողերից:
3.Բնութագրիր Մեծ գետին:

Բարի էր, խելացի էր,ուրախ էր, հոգատար:
4.Ով է արժանանում պարգևների և պատիվների:

Մեծ գետն էր  պարգևների և պատիվների առանանում:
5.Վերնագիրը բացատրիր:

Սովարական բանը ամեն մարդու համար կարող է դարնալ անսովոր:
6.Դուրս գրիր բառակապակցությունները. կարմիր գույնով ներկիր գոյականները, իսկ կապույտ գույնով՝ ածականները:

Գարնան գետակ, մեծ աշխարհ, ուրախ թռվռալ, հիասքանչ լիճ, համարձակ ջրվեժ:

English

13 of March

Classwork

1.He lives in Gren Stret.

Who lives in Gren Stret?

What dose he do?

Where does he live?

 

2.He was a tall man.

Who was a tall man?

What kind of  ?

 

3.She lived in the in the palace.

Who lived in the palace?

What did she do?

Where  did she live?

 

4.We go to school at 8 in the morning.

Who go to school at 8?

What time do we go to school?

When do we go to school?

Where  do we go?