Մաթեմատիկա 30.01.2017 թ.

997. Որն է ամենափոքր բաղադրյալ թիվը:

Ամենափոքր բաղադրյալ թիվը դա 4 է:

998.Առնվազն քանի բաժանարար կարող է ունոնալ զույգ թիվը:

Առնվազն կարող է ունենալ 2 բաժանարար:

999.Բեռեք 30-ից  մեծ պարզ թվերի մի քնի օրինակ:

31,37,41,43,47,53,59,61,67.

1000.Պարզ թվերի աղյուսակի  միջոցով որոշեք, թե  1,95,211,348,47,491,653,651,83,900. թվերից որոնք են պարզ:

211,47,491,653,83.

1001.Ստուգեք, որ  340,282,285,6303,1764,3372,10345 որ թվերը բաղադրյալ են:

Այո բոլորը բաղադրյալ են:

9. ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈ

Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում…

Այրում են սիրտս անբարբառ երգեր,
Դողում են շուրջըս անխոս, դյութական
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական…
Լո՜ւռ… Սիրո համար էլ չկան երգեր,
Էլ խոսքեր չկան…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր բնության պատկերները:                                                                                                     Անհուն երկնքի կապույտ աշխարհում:  

  2. Նկարիր այս բանաստեղծության կազմը:
  3. Բացատրիր վերնագիրը:                                                                                                                           Գարնան երեկոն համեմատում է սիրո հետ:    
  4. Խմբավորիր գոյականները, ածականները և բայերը:                                                                         գոյական- թևեր,  թռչուն,ոսկի,գոհար,դաշտ,սիրտ,երգ,ձեռք,տենչ,խոսք:                                     ածական-     կապույտ, անբարբառ, անխոս, դյութական, կուսական, քնքուշ, նուրբ, բարակ, անտես, արագ:                                                                                                                              բայ- փռել, մաղել, ցրել, այրել, որոնել, դողալ:
  5. Սովորիր անգիր:

8. ԱՇՆԱՆ

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Թախիծ, հողմավար, վհատություն, բաղձալի, դողդոջուն բառերը բացատրիր և գրիր հոմանիշները:Թախիծ-տխրություն, վիշտ, ցավհողմավար-Հողմից վարվող՝ քշվող՝ տարվող, հողմահոս

    վհատություն-Հոգեկան ընկճված վիճակ, հուսահատություն, հուսալքություն

    բաղձալի-Ցանկալի, տենչալի, փափագելի:

    դողդոջուն-Երերուն, դողդոջան, գթգթան, թրթռուն, կթոտ

     

  2. Դուրս գրիր բառակապակցությունները:Թախիծ անհուն, տխրանք հեզ, տերևները հողմահար, մեղմ խոսք,  թփերը դողդոջուն, խոտերը գետնահար, երգը թախծալի: 
  3. Ինչպես ես հասկանում հետևյալ բառակապակցությունները՝ թախծալի երգ, գոհար արցունքներ, հողմավար տերևներ բառակապակցությունները:թախծալի երգ-տխուր երգգոհար արցունքներ- մեծ-մեծ արցունքներ
  4. Դեղին գույնով ներկիր աշունը նկարագրող բառերը, տողերը, իսկ կարմիր գույնով ներկիր քնարական հերոսի զգացողությունն արտահայտող  բառերն ու տողերը:
  5. Կա՞ նմանություն աշնան նկարագրության և քնարական հերոսի տրամադրության միջև. փորձիր պատասխանդ ապացուցել և համոզել համապատասխան տողերով:          Այո՝, կա   նմանություն աշնան նկարագրության,  և  քնարական հերոսի տրամադրության մեջ:                                                                                                                     Հարազատ են իմ հոգուն,
    Վհատությանն իմ խոնարհ,                                                                                                             Ե՛վ թփերը դողդոջուն,
    Ե՛վ խոտերը գետնահար
  6. Սովորիր անգիր:

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ 2014

Մաթեմատիկա – I փուլ 5 – 6-րդ դասարաններ

1. 2014 թվականի ընթացքում քանի՞ օր կա, որոնց ամսաթվի մեջ կա 4 թվանշանը:

1) 12

2) 31

3) 36

4) 365

2. Առավելագույնը քանի՞ լիալուսին է կարող լինել մեկ տարվա ընթացքում, եթե հայտնի է որ այն տեղի է ունենում 29 օրը մեկ:

1 ) 1

2) 12

3) 13

4) 29

3. Առաջնության ընթացքում ֆուտբոլային ակումբի երկու հարձակվողները միասին խփեցին 35 գնդակ և կատարեցին 24 գոլային փոխանցում: Հայտնի է, որ նրանք միմյանց կատարել են 16 գոլային փոխանցումներ: Քանի՞ գոլ է խփվել նրանց մասնակցությամբ (այսինքն գոլեր, որոնք խփվել են նրանց կողմից, կամ նրանց փոխանցումից հետո):

1) 24

2) 35

3) 43

4) 59

4. Ամենաշատը ո՞ր թվանշանն է հանդիպում 84-ից մեծ և 145-ից փոքր բոլոր բնական թվերի գրառումների մեջ:

1) 0

2) 1

3) 8

4) 9

5. Շախմատի մրցաշարին մասնակցում են 8 հոգի: Նրանցից յուրաքանչյուրը խաղում է մյուս բոլորի հետ: Ընդհանուրը քանի՞ խաղ է խաղացվելու շախմատիստների կողմից:

1) 28

2) 36

3) 64

4) 32:

6. Գտնել 2•33•7•124•987•145•457 – 4xթվի վերջին թվանշանը:

1)6

2) 7

3) 8

4) 9:

7. Գտնել ամենամեծ եռանիշթիվը, որի թվանշանների գումարը պարզ թիվ է:

1)997

2) 995

3) 986

4) այլ թիվ:

8. A, B, C և D կետերը ուղիղ գծի վրա նշված են ինչ-որ հերթականությամբ այնպես , որ AB=6սմ, BC=3սմ, CD=12սմ, DA=15սմ: Որքա՞ն է ծայրակետերի հեռավորությունը:

1) 15սմ

2) 16սմ

3) 21սմ

4) 18սմ :

9. 7 անգամ լվացքից հետո օճառի երկարությունը, լայնությունն ու բարձրությունը փոքրացան ուղիղ երկու անգամ: Քանի՞լվացքի դեռ կհերիքի մնացած օճառը:

1) 1

2) 2

3) 7

4) 0:

10. Խխունջը ցողունի երկայնքով օրվա ընթացքում բարձրանում է 3սմ, իսկ գիշերն իջնումէ 2սմ: 20սմ երկարությամբ ցողունի հիմքից սկսելով քանի՞օրում խխունջը կհասնի գագաթին:

1) 7

2) 18

3) 19

4) 20 :

11. Վերամբարձ կռունկը կարող է բարձրացնել 20 մեծ կամ 30 փոքր արկղ: Առավելագույնը քանի՞փոքր արկղ կարող է բարձրացնել վերամբարձ կռունկը 14 մեծ արկղերի հետ միաժամանակ:

1) 6

2) 7

3) 8

4) 9:

12. Մայրն իր աղջկան տվեց իր մոտ եղած կոնֆետների կեսը և ևս մեկ կոնֆետ, իսկ որդուն մնացածի կեսը և մոտը մնացած վերջին 5 կոնֆետները: Քանի՞կոնֆետ տվեց մայրն իր երեխաներին:

1) 6

2) 10

3) 20

4) 22:

Մաթեմատիկա – I փուլ 5 – 6-րդ դասարաններ

13. 8 8 8 8 8 8 8 8 թվանշանների միջև քանի հատ + նշանը դնելով է հնարավոր ստանալ 1000թիվը:

1) 3

2) 4

3) 3 և 4

4) այլ պատասխան:

14. Թիվը 4-ի և 9-ի բաժանելիս ստացված մնացորդների արտադրյալը հավասար է 7-ի: Գտիր այդ մնացորդների գումարը:

1) 3

2) 7

3) 8

4) կարող է լինել ցանկացած թիվ:

15. Տիգրանը, Տաթևիկը, Աշխենն ու Գևորգը որոշում են հերթով կարդալ «Հեծանվորդ» ամսագիրը, իսկ հերթականությունը որոշել վիճակահանության միջոցով: Աշխենն ու Գևորգը հարևաններ էին և կարող էին ամսագիրն իրար հեշտությամբ փոխանցել, սակայն վիճակահանության արդյունքներն այնպես ստացվեցին, որ բոլորն էլ ամսագիրը փոխանցել ու ստանալ կարող էին միայն դպրոցում իրար հանդիպելով: Ընդ որում ամսագիրը վերջինը կարդալու է Գևորգը, իսկ Տաթևիկը այն փոխանցելու է Տիգրանին: Որոշել թե ո°ւմ է բախտ վիճակվել առաջինը կարդալ ամսագիրը:

1) Գևորգ

2) Տիգրան

3) Տաթևիկ

4) Աշխեն

16. 2012 հատ բնական թվերի գումարը հավասար է 2014-ի: Ի՞նչ առավելագույն արժեք կարող է ընդունել այդ բոլոր թվերի արտադրյալը:

1) 2

2) 3

3) 4

4) ցանկացած մեծ թիվ:

17. Արմենի խնձորների քանակը 8-ով ավել է Խաչիկի խնձորների քանակից: Քանի՞ խնձոր ավել կունենա Արմենը, եթե իր խնձորներից երեքը տա Խաչիկին:

1) 3

2) 5

3) 8

4) 2

18. Բոլոր բնական թվերը ներկել են երեք գույնի հետևյալ կերպ. 1-ներկել են կարմիր, 2-ը կապույտ, 3-ը դեղին, 4-ը կարմիր, 5-ը կապույտ, 6-ը դեղին և այսպես շարունակ: Ի՞նչ գույն կարող է ունենալ կարմիր և կապույտ գույնի թվերի գումարը:

1) միայն կարմիր

2) միայն դեղին

3) միայն դեղին կամ կարպույտ

4) կարող է լինել ցանկացած գույնի

19. A և B քաղաքներից, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին համապատասխանաբար ավտոմեքենան ու հեծանվորդը: Երբ ճանապարհին նրանք իրար հանդիպեցին, հեծանվորդն իր հեծանիվը բարձեց մեքենայի վրա և ավտոմեքենան վերադարձավ A քաղաք: Հետևյալ պնդումներից ո՞րն է ճիշտ

1) հեծանվորդը հեծանվի ղեկին և մեքենայում անց կացրեց միևնույն քանակությամբ ժամանակ:

2) հեծանվորդը հեծանվի ղեկին ավելի շատ ժամանակ ծախսեց, քան թե մեքենայում:

3) հեծանվորդը մեքենայում ավելի շատ ժամանակ ծախսեց, քան թե հեծանվի ղեկին:

4) թե որ տրանսպորտային միջոցում ավելի երկար ժամանակ ծախսեց հեծանվորդը կախված է քաղաքների միջև հեռավորությունից:

20. Առավելագույնը որքա՞ն մակերես է հնարավոր ծածկել 50 և 60 մակերեսով ուղղանկյուններով:

1) 10

2) 50

3) 60

4) 110

Ձմեռային արձակուրդի աշխատանք

1.Քանի՞  զույգ  բնական  թիվ կաոր մեծ է  11-իցբայց փոքր է 31-ից:
10 :

 

2.Առանձնացրո՛ւ  այն թվերը, որոնք ունեն գոնե երեք բաժանարար`

   12, 45, 67, 190, 11, 606, 607, 608, 609, 612, 13, 31:

 

3.Գտի՛ր 14-ի  և  56-ի  ամենամեծ ընդհանուր  բաժանարարը:

14-1, 2, 7, 14

56-1, 2, 4, 7, 8, 14, 28, 56

(56, 14)=14

  1. Գտի՛ր14-իև  56-ի  ամենափոքր ընդհանուր  բազմապատիկը:

14-14, 28, 42, 56

56-56, 112, 168

/14, 56/=56

5.Աստղանիշի փոխարեն այնպիսի թիվ գրի՛րոր հավասարությունը ճիշտ  լինի

3424+256=3680            8730- 8360=370         5x21=105           

43+62=105                548-343=205             36x100=3600        

  1. Գտի՛րամենամեծ եռանիշ զույգ թիվը, որը 

բաժանվում է 3-ի առանց մնացորդի:

999

 

7.Գտի՛ր  ամենափոքր քառանիշ թիվը,    որը բաժանվում է և՛ 3-իև 4-իև

 5-ի :

3000

8.Լրացրու՛

12կգ=12000 գ    

13ժ= 780   ր

100ց=10000    կգ

205կմ=205000   մ

 

9.Ո՞ր թիվը  15-ի բաժանելիս քանորդում և մնացորդում  կստացվի 10:

160

 

10.Թիվը բազմապատկեցին 10-ով և արդյունքը փոքրացրին 

 19-ովստացվեց` 81:Ո՞րն էր  սկզբնական թիվը:

10


11.
Առանձնացրու՛ այն  թվերը, որոնք  9-իբազմապատիկներն են`

1, 2, 3 , 24, 162,1071,39,27, 31,47,53,774, 4545, 678990, 31, 17, 21:

 

12.Որքանո՞վ է 1-ից 100 եղած զույգ թվերի գումարը մեծ 1-100  եղած կենտ թվերի գումարից:

1-100 զույգ թվերի գումարը 50-ով փոքր է կենտ թվերի գումարից

13.Գտի՛ր  բոլոր երկնիշ թվերի  արտադրյալի վերջին թվանշանը:

0

  1. Գծի՛րAB հատված: AB հատվածի վրանշի՛ր երեք կետ:Քանի՞ հատված կառաջանա:

4

15..Հաշվ՛ր 

530x 206 + 10224: 71  արտահայտության արժեքը:

530x 206 + 10224: 71=109324

  1. 530×206=109180
  2. 10224:71=144
  3. 109180+144=109324

 

Ձմեռ Պապիկը

 

Դարեր  շարունակ մարդիկ վիճում են թե որտեղ է ապրում Ձմեռ Պապը: Ոմանք մտածծում են, որ ճերմակամորուք  պապիկի  հայրենիքը Ֆինլանդիան, Նորվեգիան, Ռուսաստանն կամ Դանիան է ։ Բայց ես մտածում եմ, որ Ձմեռ  Պապը ապրում է հեռաոր Լապլանդիայում:Նա ապրում է մեծ գեղեցիկ դղյակում:Նա ունի շատ օգնականներ:Նրանք ամբողջ տարվա ընթացքում պատրաստում են տարբեր տեսակի նվերներ:Ձմեռ Պապը ստանում է հազարավոր նամակներ երեխաներից:Նա ուրախանում է երբ երեխաները լավ են սովորում, լսում են իրենց ծնողներին և հակարակը:Ես մտածում եմ, որ    Ձմեռ Պապը ուտում է ամենինչ, բայց շատ է սիրում քաղցրեղեն հատկապես կոմֆետներ,թխվացքներ: Ամեն դեպքում Ձմեռ Պապը  երեխաների ամենասպասելի հյուրն է:

The Frog and the Ox An Aesop’s Fable

Օհ հայրիկ,՛՛ ասաց պոքրիկ գորտը մեծ գորտին , որը նստած էր լողավզանի ծայրին:Ես սարսափելի հրեշ եմ տեսել!Այն սարի չափ մեծ էր, գլխին կոտոշներ ուներ երկար պոչ, և այն ուներ սմբակներ, ոնք բաժանված էին երկու մասի:

՛՛Վայ երեխա վայ՛՛ասաց  ծեր  գորտը,՛՛դա  գյուղացու սպիտակ ցուլն է:Դա այդքան ել մեծ չե : Նա կարող է ինձանից մի քիչ ավելի  բարձրահասակ է ,բայց ես ինձ ինքսինձ շատ հեշտությամբ  կարող եմ լայնացնել;հիմա կտեսնես:Այսպիսով նա ինքնիրեն փչեց ,ինքնիրեն դուրս փչեց, և նորից ինքնիրեն դուրս փչեց:

՛՛Օհ,ավելի մեծ է քան այն՛՛-ասաց երիտասարդ  գորտը :

Նորից ծեր գորտերից մեկը  ինքնիրեն ուռացրեց , և  երիտասարդներից մեկը ասաց,  որ ցուլը  մեծ է ինչպես այն:

՛՛Ավելի մեծ է,  հայրիկ ,ավելի մեծ՛՛-պատասխանն էր :

Այսպիսով գորտը խորը շունչ քաշեց, և փչեց,փչեց,փչեց, և ուռեց,և ուռեց:Հետո նա ասաց.

՛՛Ես վստհ եմ, որ ցուլը սրա նման մեծ չէ:Եվ այդ պահին նա պայթեց: